Արաբերենի այբուբեն
From Wikipedia, the free encyclopedia
Արաբերենի այբուբեն արաբերենի, ինչպես նաև իսլամ դավանող մի շարք այլ ժողովուրդների լեզուների, այդ թվում՝ պարսկերենի, ուրդու, աֆղաներենի և որոշ թյուրքական լեզուների գիր։ Կազմված է 28 հարֆից, գրվում է աջից ձախ։
Արաբերենի այբուբեն | |||
---|---|---|---|
ﺍ | Ալիֆ | ﺽ | Դադ |
ﺏ | Բա | ﻁ | Տա |
ﺕ | Թա | ﻅ | Զա |
ﺙ | Սա | ﻉ | Այն |
ﺝ | Ջիմ | ﻍ | Ղայն |
ﺡ | Հա | ﻑ | Ֆա |
ﺥ | Խա | ﻕ | Կղաֆ |
ﺩ | Դալ | ﻙ | Քաֆ |
ﺫ | Զալ | ﻝ | Լամ |
ﺭ | Ռա | ﻡ | Միմ |
ﺯ | Զայն | ﻥ | Նուն |
ﺱ | Սին | ﻩ | Հա |
ﺵ | Շին | ﻭ | Ուաու |
ﺹ | Սադ | ﻱ | Յա |
Լրացուցիչ նշաններ | |||
ﻯ | Ալիֆ մակսուրա | ﺓ | Թա մարբուտա |
ﭬ | Վա | ﺀ | Համզա |
Արաբերենը, ինչպես նաև եբրայերենը, արամեերենը, ամհարերենն ու այլ լեզուներ, կազմում են սեմական լեզվաընտանիքը։ Այդ լեզուներն ունեն ընդհանուր նախալեզու՝ օժտված կանոնակարգված միասնական քերականական համակարգով։ Սեմական մյուս լեզուներից արաբերենը տարբերվում է կայուն հնչյունական համակարգով, հստակ քերականական կառուցվածքով ու հարուստ բառապաշարով, որը հանգեցրել է բառաձևերի զարգացմանը ու քերականության առանձին ճյուղի՝ բառարանագիտության զարգացմանը[1]։
Արաբերենի այբուբենն առաջացել է նաբաթեական գրից, որն իր հերթին առաջացել է արամեականից, իսկ վերջինս էլ՝ փյունիկյանից։ Արաբական գիրը ներառում է արամեական բոլոր տառերը, և մի քանի լրացուցիչ տառեր՝ սադ, խա, զալ, դադ, զա և ղայն։