Արագիլանմաններ
From Wikipedia, the free encyclopedia
Արագիլանմաններ կամ երկարաոտներ (Ciconiiformes (Bonaparte, 1854); հնացած անվանումը լատին․՝ Gressores), թռչունների կարգ, նախկինում ներառում էր 3 ընտանիք[1]։ Սակայն 2008 թվականին գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ այս կարգի մեջ ընգրկված քաջահավերի (Threskiornithidae) ընտանիքը և տառեղների (Ardeidae) ընտանիքը, արագիլների (Ciconiidae) ընտանիքի հետ մոտ չեն[2]։ Ի պատասխան այդ բացահայտումների, Միջազգային Թռչնագիտական Ժողովը վերջերս վերադասակարգեց այդ ընտանիքի թռչուններին՝ ընդգրկելով նրանց հավալուսնանմանների (Pelecaniformes ) կարգի մեջ[3]։ Այդ փոփոխությունների հետևանքով, ըստ ժամանակակից դասակարգման, արագիլանմանների կարգը ընդգրկում է միայն մեկ ընտանիք՝ արագիլների (Ciconiidae) ընտանիքը[3]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագիլանմաններ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Ciconiiformes
| ||||||||
|
Արագիլանմանները երկար ոտքեր, երկար կտուց ու բարակ վիզ ունեցող թռչուններ են։ Նրանք դանդաղ քայլում են ցամաքի վրայով կամ ծանծաղուտներում և կերակուր են հայթայթում կտուցներով հողից կամ ջրից։ Բավականին տարբեր են լինում թե արտաքին տեսքով, և թե չափսերով։ Ձվադրում են ինչպես առանձին զույգով, այնպես էլ երամով։
Հայտնի է արագիլների 20 տեսակ[4]։ Համաձայն նախկին դասակարգման հաստատված էր միայն 19 տեսակ[5]։ Բայց 2014 թվականին, արագիլների ևս մի տեսակ ճանաչվեց՝ Աֆրիկյան սպիտակավիզ արագիլը (Ciconia microscelis), որը նախկինում համարվում էր Ասիական սպիտակագլուխ արագիլի (Ciconia episcopus) ենթատեսակ[6]։
Հայաստանի Հանրապետությունում հանդիպում են 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ[7][8]։