Արագուայա ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արագուայա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional do Araguaia) ազգային պարկ, որը տեղակայված է Բրազիլիայի հյուսիսում, Տոկանտինս նահանգում։ Բանանալ կղզին, որի վրա գտնվում է պարկը, համարվում է աշխարհի ամենամեծ գետային կղզին[1]։
Արագուայա ազգային պարկը ստեղծվել է 1959 թվականի դեկտեմբերի 31-ին 45.570 դաշնային հրամանագրով[2]։ Ամբողջ կղզին բնական և մշակութային արգելոց է, որը գործում է 1973 թվականի դեկտեմբերի 19-ից։ Պարկը գտնվում է կղզու հյուսիսային ծայրում և ընդգրկում է 5577 քառ. կմ տարածք։ Կղզու կենտրոնը և հարավը համարվում են որպես մշակութային պահպանություն` բնիկ ժողովուրդների համար։ Այն ունի 13.584 քառ. կմ տարածք։
Պարկը ձևավորվել է Արագուայա գետում, Բանանալ գետային կղզում, Բրազիլիայի Տոկանտինս նահանգի հարավ-արևմուտքում։ Ազգային պարկը հիմնականում հարթավայրային է և գտնվում է ծովի մակարդակից 200-240 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է հյուսիսից՝ Ամազոն բիոմի, հարավից՝ արևադարձային և մերձարևադարձային խոտհարքների ու սավաննաների խաչմերուկում։ Պարկը պարբերական ողողվում է ջրհեղեղով՝ գետի մակարդակի մեծ տատանումների պատճառով[2]։ Բուսական աշխարհը բաղկացած է խոտհարքներից, մացառներից ու տերևաթափ անտառներից[2]։ Հորդառատ տեղումներ թափվում են նոյեմբեր-մարտ ամիսներին, իսկ տարվա ամենաշոգ եղանակը սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է[3]։
Պարկի տարբեր հատվածներում կան արմավներ, որոնք հաճախակի հեղեղվում են։ Անտառածածկ տարածքներում սովորաբար հանդիպած տեսակներից են՝ Cabralea, Tabebuia, Genipa americana և այլն։ Պարկում` սավաննայի հատվածում կան բազմաթիվ տեսակի արոտներ՝ առանձին-առանձին ծառերով, ինչպիսին է՝ կոգընկուզի ծառը[3]։
Պարկում կան շատ կաթնասուններ, որոնցից են ճահճուտի եղնիկը, եղջերուի այլ տեսակներ, հնդկահավ, ջրախոզուկ, մեծ ջրասամույր, բաշավոր գայլ, յագուար ու զրահակիր։ Գետերի քաղցրահամ ջրերը ապաստան են շատ ձկնատեսակների, ինչպիսին են` Ամազոն գետի դելֆինը և սպիտակ դելֆինը։ Թռչունները չափազանց շատ են՝ կաքավ, տառեղներ, լոր, օձաթռչուն, ճերմակ կաչաղակ և այլն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.