From Wikipedia, the free encyclopedia
«Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» (հոլ.՝ Wandelpad in het park), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 72,3 × 93 սմ։
Արահետ Առլի քաղաքային զբոսայգում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 և սեպտեմբեր 1888 |
բարձրություն | 73 սանտիմետր |
լայնություն | 92 սանտիմետր |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[1] |
հավաքածու | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[1] |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0470.htm, https://vangoghworldwide.org/artwork/F470 կայք | |
Ծանոթագրություններ | |
Path in the Park of Arles with walkers (F470) Վիքիպահեստում |
Այսօր «Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում[2] (Օթերլո, Նիդերլանդների Թագավորություն)։
«Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Նկարում Վինսենթ վան Գոգը պատկերել է արահետ՝ շրջապատված կանաչի և դեղինի զանազան երանգներով նկարված ծառերով։ Այդ գույները վկայում են, որ ամառն իր տեղը զիջում է աշնանը։ Երկինքը երկնագույն է։ Արահետով զբոսնում են մարդիկ՝ վայելելով հիանալի շրջապատող գեղեցկությամբ։
Վինսենթ վան Գոգը «Արահետ Առլի քաղաքային զբոսայգում» կտավը ստեղծել է սեպտեմբեր ամսին։ Ըստ երևույթին այն նկարել է «Բանաստեղծի այգին»[3] կտավը վերջացնելուց հետո։ Առլի այգին նկարիչը նկարել է մի քանի անգամ։ Դրանցից են՝ «Առլի քաղաքային զբոսայգու մուտքը» և «Առլի հասարակական զբոսայգին»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.