Արամայիս Ազիզբեկի Հովսեփյան (ծնված մայիսի 9, 1931, գյուղ Ղշլաղ (ԼՂՀ Ասկերանի շրջանում)), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976)։
Արագ փաստեր Արամայիս Հովսեփյան, Ծնվել է ...
Փակել
Ավարտել է ՄՊՀ փիլիսոփայան ֆակուլտետը (1956)։ 1956-1963 թվականներին աշխատել է ԼՂԻՄ-ում։ 1963 թվականից գիտամանկավարժական աշխատանքի է ԵՊՀ-ում, 1983 թվականից՝ փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ։
Գիտական հետազոտությունները վերաբերում են սոցիալական համակարգերի գործառնության, վերարտադրության ու զարգացման դիալեկտիկայի և սոցիալական հոգեբանության հարցերին։
- Բացասման բացասումի օրենքը։ Դասախոսություն, Հովսեփյան Արամայիս Ազիզբեկի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1963։
- Հասարակական հոգեբանության հարցի շուրջը։ Երևան, «Հայաստան», 1970 (համահեղինակ)։
- Սոցիոլոգիական ուսմունքների պատմություն։ Ուսումնական օժանդակ ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971 (համահեղինակ)։
- Սոցիալականի և հոգեբանականի հարաբերակցությունը։ (Պրոբլեմի տեսական վերլուծ. սոցիալ. հոգեբան. տեսանկյունից), Ա. Ա.Հովսեփյան, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1973։
- Հասարակական գիտակցության կառուցվածքը։ Դասախոս, Երևանի պետական համալսարա, Երևան, Ա. հ., 1976 (համահեղինակ)։
- Անձի քաղաքական կուլտուրան։ Ձևավորման ուղիներն ու դաստիարակման միջոցները, Երևան, «Գիտելիք», 1984 (համահեղինակ)։
- Հասարակական հարաբերությունների վերարտադրության սոցիալ-փիլիսոփայական պրոբլեմները։ Երևան, «Հայաստան», 1986 (համահեղինակ)։
- Социально-философские аспекты воспроизводства общественных отношений и личности / Ред. А. Овсепян. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1987.
- Փիլիսոփայության հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1994 (համահեղինակ)։
- Փիլիսոփայություն։ Ուսումնական ձեռնարկ երեք գրքով, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2000 (համահեղինակ)։
- Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն գործունեության համակարգ։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2000 (համահեղինակ)։
- Հովսեփյան Ա. Ա., Սոցիալական փիլիսոփայության հիմունքներ, բուհական ձեռնարկ, 2003։
- Հայաստանը սոցիալ-փիլիսոփայական ակնարկներում։ Արամայիս Հովսեփյան, Երևան, Դե-ֆակտո, 2003։
- Փիլիսոփայության պատմության համառոտ դասընթաց։ Հովսեփյան Արամայիս Ազիզբեկի, 1931-2006։
- Սոցիալ-հոգեբանական տեղաշարժերը վերափոխվող Հայաստանում / Արամայիս Հովսեփյան, Երևան, Դե-ֆակտո, 2004։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |