From Wikipedia, the free encyclopedia
Արամյան դպրոց, երկսեռ, ութամյա դպրոց։ Հիմնվել է 1851 թվականի փետրվարի 19-ին, Թավրիզի Ղալա թաղամասի եկեղեցու բակում՝ Սահակ եպսիսկոպոս Սաթունյանի նախաձեռնությամբ։ Մինչև 1875 թվականը կոչվել է Ներսիսյան (ի պատիվ Ներսես Շնորհալիի), հետագայում՝ իրանահայ բարերար Արամյանի անունով։
Սկզբում արական դպրոց էր, 1887 թվականին տեղափոխվելով Թումանյանցների միջոցներով կառուցված Աննայան դպրոցի շենքը և միանալով օրիորդաց դպրոցին՝ դարձել է երկսեռ և կոչվել Արամյան-Աննայան ազգային դպրոց։ 1852 թվականին ունեցել է 60 աշակերտ, հաջորդ տարի՝ 100։ Հետագայում աշակերտների թիվը հասել է 240-260-ի։
Դասավանդվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն և այլ առարկաներ։ Ուսուցումը հայերեն էր։ Դպրոցի առաջին տեսուչը Տեր Հովսեփ քահանան էր։ Գործել է մինչև 1936 թվականը։ 1851-1875 թվականներին կոչվել է Ներսիսյան (Ներսես Շնորհալու անունով), այնուհետև՝ Արամյան դպրոց։
1909 թվականին, թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցի հիմնադրումից հետո, Արամյան դպրոց դարձավ նրա նախապատրաստականներից մեկը։ Արամյան դպրոց մեծ գործ է կատարել պարսկահայերի լուսավորության ասպարեզում։ Սինչև 1936 վարժարանը տվել է շուրջ 1300 ընթացավարտ։ Ավարտողները հնարավորություն են ունեցել ուսումը շարունակել Թավրիզի թեմական–կենտրոնական միջնակարգ դպրոցում։ Արամյան դպրոցում դասավանդել են Րաֆֆին և Հրաչյա Աճառյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.