հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Արամ Արտեմի Բալյան (մայիսի 5, 1918, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ - դեկտեմբերի 3, 1999, Երևան, Հայաստան), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1976):
Արամ Բալյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1918 |
Ծննդավայր | Բռնակոթ, Զանգեզուրի գավառ |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1999 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր (1972) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Գրական Ադրբեջան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Արամ Արտեմի Բալյանը ծնվել է 1918 թվականի մայիսի 5-ին, Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Որպես ուսուցիչ է աշխատել Նախիջևանի Շահբուզի շրջանի Բիչանագ գյուղում, ապա տեղափոխվել է Բռնակոթ գյուղի դպրոց։ 1940 թվականին զորակոչվել է բանակ Վինիցիայի մարզ, ապա՝ Բեսարաբիա, ծառայել 216-րդ հրաձգային դիվիզիայում։ 1941 թվականին հունիսի 23-ից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) Հարավարևմտյան ենթաճակատում և Հյուսիսային Կովկասում՝ 216-րդ հրաձգային դիվիզիայում։ Երկու անգամ վիրավորվել է։ Ազատվել է ծառայությունից և վերադարձել հայրենի գյուղ, դպրոցում դասավանդել հայոց լեզու և գրականություն։ Հետագայում տեղափոխվել է Բաքու, 1947-1960 թվականներին ընդհանուր մանկավարժություն, բարոյագիտություն, տրամաբանություն, հոգեբանություն է դասավանդել Բաքվի մանկավարժական ինստիտուտում։ Եղել է հայերեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի բաժնի վարիչ, «Գրական Ադրբեջան» ամսագրի պատասխանատու քարտուղար։ 1962 թվականին տեղափոխվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ։ 1972 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1976-1986 թվականներին և 1989-1994 թվականներին եղել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ[1]։ Իր անձնական մեծահարուստ ու արժեքավոր գրադարանը նվիրել է իր ծննդավայրի ուսումնական հաստատությանը։
Աշխատանքները նվիրված են մանկավարժության հարցերին։ Համահեղինակ է «Մանկավարժական էթիկա» (2000) ուսումնական ձեռնարկի։
Պարգևատրվել է մարտական և Աբովյանի, Կրուպսկայայի անվան մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.