Արամ Բակալյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արամ Բակալյան.

Արամ Բակալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ Բակալյան
Ծնվել է1878
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1959
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Արամ Բակալյան (1878, Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1959, Փարիզ, Ֆրանսիա), հայ նկարիչ։

Կենսագրություն

Արամ Բակալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում։ 1902 թվականին մեկնել է Փարիզ և հետևել Ժյուլիանի ակադեմիայի գեղանկարչական դասընթացներին։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր, իսկ 1919 թվականից հաստատվել Փարիզում[1] ։ Արամ Բակալյանի ստեղծագործությունը հարում է ռեալիզմին։ Գլխավորապես նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Ցուցադրվել է Ֆրանսիական արվեստագետների սալոնում։ 1932 թվականին Փարիզում կազմակերպել է անհատական ցուցահանդես։ Արամ Բակալյանի շուրջ 10 գործեր, այդ թվում «Գետային նավակայան։ Փարիզ», «Քաղաքային տեսարան», «Նատյուրմորտ» և այլն, պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործություններ

  • «Նատյուրմորտ»[2]
  • «Կնոջ դիմանկար»[3]
  • «Գետային նավակայան. Փարիզ»[4]
  • «Տնակը ծովափին»[5]
  • «Ձուկ են բռնում»[6]
  • «Գյուղական բնանկար»[7]
  • «Բնանկար»[8]
  • «Ծովային բնանկար»[9]

Ցուցահանդեսներ

Արամ Բակալյանի աշխատանքները ցուցադրվել են ֆրանսիացի արվեստագետների սալոնում։ 1932 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արամ Բակալյան
Listen to this article