Արամ Երկանյան
հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ / From Wikipedia, the free encyclopedia
Արամ Երկանյան (մայիսի 20, 1900(1900-05-20), Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 2, 1934(1934-08-02), Կորդովա, Արգենտինա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս։ 1917 թվականին կամավոր զինվորագրվում է, 1918 թվականին նշանակվում ռազմակայանի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը։ 1918 թվականի մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար։ 1922 թվականի ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արամ Երկանյան արմտ. հայ.՝ Արամ Երկանեան, Ծնվել է ...
Արամ Երկանյան արմտ. հայ.՝ Արամ Երկանեան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1900(1900-05-20) |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 2, 1934(1934-08-02) (34 տարեկան) |
Մահվան վայր | Կորդովա, Արգենտինա |
Գերեզման | Կորդովա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Արգենտինա |
Մասնագիտություն | հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ «Նեմեսիսի» գործիչներից |
Կուսակցություն | ՀՅԴ |
Փակել