Արամ Ռաֆիկի Կարապետյան, Հայաստանի քաղաքական գործիչ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արամ Կարապետյան, Ծնվել է ...
Արամ Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1964(1964-02-01) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՆոր ժամանակներ
 Aram Karapetyan Վիքիպահեստում
Փակել

Ծնվել է 1964 թ. փետրվարի 1-ին Երևանում։

Կրթություն

  • 1980 թ. ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը։
  • 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում։
  • 1986-1988 թթ. սովորել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մոսկվայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ պաշտպանել է թեկնածուական թեզ և 1990 թ. ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1996-1999 թթ. սովորել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրայում և դոկտորական թեզը պաշտպանելուց հետո՝ 1999 թ. ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը

  • Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, հետո ավագ գիտաշխատող, ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ։ Ակտիվ մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։
  • «Ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի» համակարգող։
  • Աշխատել է Ռուսաստանի Պետդումայում, Պետդումայի ազգային անվտանգության խորհրդում, Ռուսաստանի դաշնային խորհրդում։
  • ՌԴ Պետդումայի ազգային անվտանգության խորհրդի հարավային ուղղության ղեկավար։
  • Եղել է մի շարք ռուսաստանյան բանկերի տնօրենների խորհրդի խորհրդական և մի շարք բանկերի տնօրենների խորհրդի անդամ։
  • 2002 թ. Երևանում հիմնել է «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։

Քաղաքական գործունեությունը

  • 2003 թ. եղել է Հայաստանի Նախագահի թեկնածու։
  • 2003 թ. Ազգային ժողովի ընտրություններին նրա թեկնածությունը չի գրանցվել վերջին 5 տարում Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ։
  • 2003 թ. դեկտեմբերի 2-ին հիմնադրել է «Նոր Ժամանակներ» կուսակցությունը և միաձայն ընտրվել նրա նախագահ։
  • 2007 թ. Հայաստանի 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ գլխավորել է ՆԺԿ համամասնական ընտրացուցակը։

Պարգևներ և մրցանակներ

  • 2005 թ. Մոսկվայում կազմակերպվող «Լավագույնը լավագույններից» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում Արամ Կարապետյանը ճանաչվել է հաղթող։ Հանձնաժողովը Արամ Կարապետյանին արժանացրել է նաև «ՌԴ պատվավոր հյուրի» կոչմանը։
  • 2006 թ. Մոսկվայում՝ «Ռուսաստանի պրոֆեսիոնալ» հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ժողովուրդների բարեկամության գործում ունեցած մեծ ավանդի համար ճանաչվել է ԱՊՀ երկրներում միակ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը։

Հեղինակել և խմբագրել է բազմաթիվ քաղաքականագիտական աշխատություններ, այդ թվում մի քանի գրքեր։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.