հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Արամ Արամի Սաթյան (մայիսի 23, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երգահան։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։
Արամ Սաթյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Երեխաներ | Դավիթ Սաթյան |
Aram Satian Վիքիպահեստում |
Արամ Սաթյանը ծնվել է 1947 թ. մայիսի 23-ին, Երևանում։
1961 թ. ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և առաջին պրոֆեսիոնալ քայլերը արել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1970 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում։
1969 թ. Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը։
1970 թվականից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ։
1973-80 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում՝ որպես երաժշտական խմբագիր, 1980-1986 թվականներին՝ Երևանի Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես երաժշտության տեսության բաժնի վարիչ։
1981-1984 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և հրավիրվել դասավանդելու ստեղծագործական բաժնում։
1990-1994 թվականներին եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-1997 թվականներին՝ Հայաստանի հեռուստառադիո պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը։
Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում՝ 1981 թ.՝ ՀԽՍՀ կոմերիտմիության Պետական մրցանակ, 1976 թ.՝ «Առաջին սիրո հեքիաթն իմ», 1985 թ.՝ «Արդյոք հիշում ես», 1991 թ.՝ «Հուսո աղոթք» երգերը՝ «Լավագույն երգ»։ Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար։ «Լիլիթը» գրվել է 1983 թվականին և համարվում է այդ ժանրում գրված առաջին հայկական ստեղծագործությունը[1]։
Արամ Սաթյանը թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ։ 2013 թ. ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։
Հայրը՝ Արամ Սաթունցը, և հորեղբայրը՝ Աշոտ Սաթյանը, ևս նշանավոր կոմպոզիտորներ էին։
2013 թվականին ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.