From Wikipedia, the free encyclopedia
Արամ Սերգեյի Փիրուզյան (փետրվարի 10, 1907, Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1996, Մոսկվա, Ռուսաստան, թաղված է Երևանում[1]), Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ (փետրվարի 1, 1937-հունվարի 30, 1943)[2]։
Արամ Փիրուզյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1907 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1996 (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Արամ Փիրուզյանը ծնվել է 1907 թվականին Բաքվում։ Ավարտել է Սվերդլովսկի (այժմ՝ Եկատերինբուրգ՝ ՌԴ-ում) գունավոր մետաղների արդյունաբերության ակադեմիան (1935)։ Փիրուզյանի հիմնական գործերից մեկը եղել է գործարաններում ռազմական արտադրանքի թողարկման կազմակերպումը։ 1945-1948 թվականներին՝ ՀԽՍՀ տեղական արդյունաբերության նախարար, միաժամանակ՝ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1948 թվականից՝ առաջին տեղակալ, 1952-1953 թվականներին՝ սննդի, 1953-1955 թվականներին՝ պարենային ապրանքների, 1955-1957 թվականներին՝ թեթև սննդի, մսի-կաթի և ձկան արդյունաբերության, 1957-1961 թվականներին՝ առևտրի նախարար։ 1961-1967 թվականներին՝ ԽՍՀՄ Կառավարության առևտրային ներկայացուցիչը Հունաստանում։
ԽՍՀՄ (1937-1954) և ՀԽՍՀ (1938-1963) Գերագույն Խորհրդի պատգամավոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.