From Wikipedia, the free encyclopedia
Արաու[3][4], նաև Աարաու[5] (գերմ.՝ Aarau), քաղաք Շվեյցարիայի հյուսիսում, Աարա գետի վրա, Արգաու կանտոնի վարչական կենտրոնը[6]։ Գտնվում է ծովի մակարդակից 368 մ բարձրության վրա։ Մունիցիպալիտետի տարածքը կազմում է 894 հա, որից օգտագործվում է 491 հա-ն։ Арау
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արաու | |||||
շվեյց. գերմ.՝ Aarau | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Aarau District? | ||||
Հիմնադրված է | 1240 թ. | ||||
Մակերես | 12,34 կմ² | ||||
ԲԾՄ | 384 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | ▲21 503 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 062 | ||||
Փոստային դասիչ | 5000, 5001[2] և 5004[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | AG | ||||
Պաշտոնական կայք | aarau.ch(գերմ.) | ||||
| |||||
Բնակչության թվաքանակի դինամիկան այսպիսի տեսք ունի․
Բնակչության թիվը իր բարձրագույն կետին է հասել 1960 թվականին, որին հաջորդող տարիների ընթացքում նվազել է 8 %-ով։ Բնակչության 20,4 %-ը կազմում են օտարերկրացիները, որոնցից մոտավորապես մեկ երրորդը նախկին Հարավսլավիայից գաղթածներն են։ Բնակչության բողոքական մասը գնալով նվազել է՝ 2000 թվականին կազմելով բնակչության 43,5 %-ը։ Բնակչության 29,2 %-ը կաթոլիկ են, 4,8 %-ը՝ մուսուլմաններ, 3,2 % -ը՝ ուղղափառներ։
Արաուի տարածքում հայտնաբերվել են նեոլիթյան դարաշրջանի արտեֆակտներ, բրոնզե դարի բնակավայրի ավերակներ, հռոմեական փայտե կամրջի մնացորդներ։ Քաղաքը կառուցվել է մոտավորապես 1240 թվականին։ Առաջին հիշատակությունը վերաբերում է 1256 թվականին[7], իսկ քաղաքային իրավունքներ նրան տրվել են 1283 թվականին։ Հաբսբուրգների իշխանության տակ է գտնվել մինչև 1415 թվականին նրա ավերվելը Բեռնի բնակիչների կողմից։ 1712 թվականին այստեղ հաշտություն է կնքվել՝ վերջ դնելով Տոգենբուրգյան պատերազմին։ 1798 թվականի մարտին քաղաքը զբաղեցվել է ֆրանսիական զորքերի կողմից և հայտարարվել Հելվետյան հանրապետության մայրաքաղաք՝ դառնալով միացյալ Շվեյցարիայի առաջին մայրաքաղաքը։ 1803 թվականին քաղաքը դարձել է ընդլայնված Արգաու կանտոնի մայրաքաղաքը։
Արտադրությունը ներառում է զանգակներ, մաթեմատիկական առարկաներ, քիմիական նյութեր, կոշիկներ և այլ ապրանքներ։ Արաուն հայտնի է իր արտադրած գործիքների, կտորների և զանգակների բարձր որակով[8]։
Հին քաղաքն ունի քառակուսի ձևավորում՝ բաղկացած չորս մասից։ Քաղաքի յուրահատուկ բնութագիրն է՝ տների վերնաճակատների զարդարանքը, ինչի շնորհիվ Արաուն անվանում են «գեղեցիկ վերնաճակատների քաղաք»։ Աշտարակի ամրությունը 19-րդ դարի է, քաղաքային եկեղեցին՝ 1471-1478 թվականների, քաղաքապետարանի շենքը՝ 1515 թվականի, «Արդարադատության շատրվանը»՝ 1634 թվականի, Օբերերտուրմի ժամային աշտարակը՝ զարդարված կուբիստական ոճով արված «Մահվան պարը» որմնանկարով՝ 1966 թվականի։
Քաղաքային ժողովը ընտրում է բնակիչների կողմից 4 տարով և բաղկացած է 50 մարդուց։ Շրջանի մակարդակով ղեկավարման որոշ հարցեր լուծվում են ուղիղ ժողովրդավարության միջոցով։ Կան անհրաժեշտ և ոչ անհրաժեշտ, հանրաքվեի դրվող հարցեր, իսկ բնակչությունն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։
Արաու ֆուտբոլային ակումբը խաղում է շվեդական բարձր լիգայում սկսած 1902 թվականից։ Նա երեք անգամ հաղթել է երկրի չեմպիոնատում (1912,1914,1993) և շահել է Շվեյցարիայի գավաթը(1985)։ Հանդբոլի «ТВ Сур» ակումբը երկու անգամ հաղթել է շվեցարական առաջնությունում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.