Արարատյան գոգավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Արարատյան գոգավորություն, գոգավորություն Հայկական լեռնաշխարհում, Արաքս գետի ավազանի միջին հոսանքի շրջանում։ Հայաստանի տարածքում իմ մեջ ներառում է Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի մի մասը[1]։
Կազմում Է միջինարաքսյան իջվացքի հյուսիս–արևմտյան մասը և եզերված Է Արագած, Մասիս լեռնագագաթներով ու Հայկական Պար, Գեղամա լեռնաշղթաներով ու Ախուրյանի աջ ափին ձգվող Կարսի սարահարթի մի մասով։ Հայաստանի սահմաններում է գտնվում Արարատյան գոգավորությյան միայն ձախափնյա մասը։ Այն լցված Է գետալճաին հզոր նստվածքներով, լավային հոսանքներով և տուֆային կուտակումներով։ Բարձրությունը 800—1000 մ։ Թույլ թեքությամր իջնում Է դեպի հարավ-սւրևելք։ Լավ է արտահայտված լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականությսւնը՝ կիսա անապատներից մինշև հավերժական ձյան բծերի բարձունքները[2]։ Գրաբեն-սինկլինալային ճկվածք է՝ լցված գետա-լճային հզոր նստվածքներով, լավային հոսքերով ու տուֆային կուտակումներով։ Հատակը՝ Արարատյան դաշտը, թույլ թեքությամբ իջնում է դեպի հարավ-արևելք։ Լանջերը տարբեր թեքությամբ ու մասնատվածությամբ աստիճանաբար բարձրանում են դեպի շրջակա լեռների կատարները։ Լավ է արտահայտված լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականաթյունը՝ կիսաանապատից մինչև հավերժական ձյունը։ Արարատյան գոգավորության Հայաստանի մասը խիտ բնակեցված է։