Արաքսյա Գյուլզադյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արաքսյա Գյուլզադյան.

Արաքսյա Գյուլզադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արաքսյա Գյուլզադյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱրաքսյա Կարապետի Գյուլզադյան
Ծնվել է1907 հունիսի 5
Երկիր
 Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 7, 1980(1980-10-07) (տարիքը 73)
Ժանրերժողովրդական, աշուղական երգեր
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա

Արաքսյա Կարապետի Գյուլզադյան (հունիսի 5, 1907(1907-06-05) - հոկտեմբերի 7, 1980(1980-10-07)), հայ մեծանուն երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960

Կենսագրություն

Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը Երևանում
Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը Երևանում

Նախնական կրթություն ստացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, ադրբեջանական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ռոմանսներ և երգեր)։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից («Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։ Նրա ուսուցիչներից է եղել Ռոմանոս Մելիքյանը[1]։

Երգացանկ

  • Փնջլիկ-Մնջլիկ
  • Մարալ ջան հեզ արի
  • Աչքդ Խումար
  • Հալվեց սարերի ձյունը
  • Ճամփորդ եմ
  • Քեզանից մաս չունիմ
  • Բլբուլ էիր
  • Թառլան
  • Դուն իմ մուսան ես
  • Մարալ ջան

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 114
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արաքսյա Գյուլզադյան
Listen to this article