Արբոն
From Wikipedia, the free encyclopedia
Արբոն (գերմ.՝ Arbon), քաղաք և համայնք Շվեյցարիայում, Տորգաու կանտոնի Արբոնի շրջանի վարչական կենտրոնը։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալերով քաղաքում բնակվում էր 14.531 մարդ, որոնց 28.9%-ը օտարերկրացիներ էին[2]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Արբոն | |||
շվեյց. գերմ.՝ Arbon | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Մակերես | 5,9 կմ², 6 կմ² | ||
ԲԾՄ | 402 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲14 631 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 071 | ||
Փոստային դասիչ | 9320 | ||
Ավտոմոբիլային կոդ | TG | ||
Պաշտոնական կայք | arbon.ch | ||
| |||
Փակել
Ընկած է Կոնստանս լճի հարավային ափին՝ զբաղեցնելով շուրջ վեց քառակուսի կիլոմետր տարածք։ Մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում՝ մեր օրերից շուրջ վեցուկես հազարամյակ առաջ։ Թերակղզում դեռևս պահպանված ամրոցի տարրերը ժամանակին մաս են կազմել հին հռոմեական ամրությունների, որոնց շուրջը միջին դարերում՝ տասներեքերորդ դարի առաջին կեսին սկսել է ձևավորվել ներկայիս քաղաքը[3]։