Արգենտինայի հայոց թեմ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին / From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինայի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Հարավային Ամերիկայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող երեք թեմերից (Ուրուգվայի և Բրազիլիայի թեմերի հետ միասին) մեկը, որը ներկայացնում է առաքելական արգենտինահայության ու չիլիահաության հոգևոր կյանքը։ Հանդիսանում է Էջմիածնից երկրորդ ամենահեռու կրոնական կազմակերպությունը՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից հետո։
Առաջնորդանիստը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ 1990 թվականից արգենտինահայ թեմի առաջնորդն է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։