հայ ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, մարզիկ From Wikipedia, the free encyclopedia
Արեգ Արմենի Նազարյան (հունիսի 18, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 13, 2019[1], Երևան, Հայաստան), հայ ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, մարզիկ, Ոստան Հայոց խմբի հիմնադիրն ու առաջնորդը[2]։ «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակ։
Արեգ Նազարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Usta |
Ծնվել է | հունիսի 18, 1964 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | մարտի 13, 2019[1] (54 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | Ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, կոմպոզիտոր, ռեժիսոր |
Գործիքներ | կիթառ |
Գործունեություն | 1986-ից |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կապված | Ոստան Հայոց Այաս |
Պարգևներ | |
Կայք | vostanhayots.com |
Ծնվել է 1964 թվականի հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981 թվականից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1986-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։ 1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է և երգերի հիմնական մասի հեղինակը։ 1990-1992 թվականներին մասնակցել է Արցախի պատերազմին։ 2005 թվականից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.