ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Արթյուր Ադամով (ֆր.՝ Arthur Adamov, իսկական անունը՝ Հարություն Ադամյան, օգոստոսի 23, 1908[1][2][3][…], Կիսլովոդսկ, Թերեքի մարզ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2] - մարտի 15, 1970[5], Փարիզ, Ֆրանսիա[2]), ազգությամբ հայ, ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկը։
Արթյուր Ադամով ռուս.՝ Артур Адамян | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիսլովոդսկ, Թերեքի մարզ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][2] |
Վախճանվել է | մարտի 15, 1970[5] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Գերեզման | Cimetière parisien d'Ivry[6] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, արձակագիր, թարգմանիչ, դերասան և radio playwright |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լականալ լիցեյ |
Ամուսին | Ժակլին Օտրյուսո[7] |
Arthur Adamov Վիքիպահեստում |
Արթյուր Ադամովը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 23-ին Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերող Սուրեն Ադամովի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ադամովների ընտանիքը մեկնում է արտասահման շրջագայության։ Պատերազմը, իսկ ապա նաև հետագա իրադարձությունները խանգարում են նրանց վերադարձին։ Երկար դեգերումներից հետո ընտանիքը, ի վերջո, հաստատվում է Ֆրանսիայում, նախ գավառում, իսկ 1924-ից՝ Փարիզում[8]։
Ադամովը ընդհատումներով սովորում է Շվեյցարիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում։ Ապագա դրամատուրգին վիճակված էր ապրելու տարագրության բոլոր դառնություններն ու զրկանքները, որոնք էլ որոշիչ նշանակություն ունեցան նրա աշխարհայացքի ձևավորման գործում։ Եվ սյուռեալիզմի ոգով գրված առաջին բանաստեղծությունները երիտասարդ մտավորականի հոռետեսական ու անկումային տրամադրությունների արտահայտությունն էին։ 20-ականների ավարտին հարելով սյուռեալիստական ուղղությանը՝ Ադամովը բարեկամանում է Պոլ Էլուարի հետ։
30-ական թվականներին Ադամովը մասնակցում է Ֆրանսիայում գլուխ բարձրացրած ֆաշիստական խմբավորումների դեմ մղվող պայքարին։ Գերմանական օկուպացիայի տարիներին շուրջ կես տարի անցկացնում է Արժելեի համակենտրոնացման ճամբարում։ Հետագայում հրապարակված «Սոսկալի օրագիրը» (1943) և «Խոստովանություն» (1946) ինքնակենսագրական վիպակը կյանքի էին կոչված այդ շրջանի տպավորություններով։ 40-ականների ավարտը Ֆրանսիայի թատերական կյանքում նշանավորվեց ավանգարդիստական մի նոր ուղղության՝ աբսուրդի թատրոնի ստեղծմամբ։ 1953 թվականին Փարիզում ներկայացվեց ծագումով իռլանդացի Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը։ Դրամատիկական այդ ստեղծագործության կենտրոնական հերոսները անհյուրընկալ ու թշնամի աշխարհում մոլորված Վլադիմիրն ու Էստրագոնն են, որոնք սպասում են Գոդոյին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.