From Wikipedia, the free encyclopedia
«Արթուրը և Արգելված քաղաքը», Լյուկ Բեսոնի «Արթուր» շարքի երկրորդ գիրքը, որտեղ պատմվում է փոքրիկ մինիպուտների կախարդական երկրում տասնամյա տղայի արկածների մասին։ Գիրքը լույս է տեսել 2005 թվականին։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ գիրքը վաճառվել է 1,5 միլիոն տպաքանակով[1]։
Արթուրը և Արգելված քաղաքը ֆր.՝ Arthur et la Cité interdite | |
---|---|
Հեղինակ | Լյուկ Բեսոն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Արթուրի մասին պատմող շարք |
Նախորդ | Արթուրը և մինիպուտները |
Հաջորդ | Արթուրը և Ուրդալակի վրեժը |
Հրատարակման տարեթիվ | 2003 |
Ի տարբերություն այլ գրողների՝ Լյուկ Բեսոնը սկզբում գրում էր սցենարներ ֆիլմերի համար և միայն որոշ ժամանակ անց որոշեց, որ իր կողմից գրված ֆիլմի նախագիծը կարելի է վերարտադրել որպես գիրք։ Վերարտադրանքը տևեց հինգ տարի, իսկ սցենարը բաժանվեց երկու գրքի։ Վեպն այնքան սիրվեց, որ նախատեսված երկու գրքի փոխարեն լույս տեսավ չորսը։ Ըստ Բեսոնի՝ գրքի առաջին մասը նկարագրում է իր մանկությունը, իսկ Արթուրի կերպարում (մինչ մինիպուտ վերափոխվելը) նկարագրել է իրեն։ 2004 թվականին Բեսոնն այցելեց Մոսկվա, որպեսզի ներկայացնի ռուսերեն լույս տեսած առաջին երկու գրքերը՝ «Արթուրը և մինիպուտները» և «Արթուրը և Արգելված քաղաքը»[2]։
Փոքրիկ Արթուրը, դառնալով մինիպուտ, ուղևորվում է Արգելված քաղաք՝ փրկելու իր պապին և թագավորությունը ջրհեղեղից։
Վեպի գործողությունները ցուցադրված են Արթուրի մասին առաջին ֆիլմում՝ «Արթուրը և մինիպուտները», որի անիմացիայով զբաղվել է ֆրանսիական BUF Compagnie ընկերությունը։ Համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2006 թվականի նոյեմբերի 29-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.