From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Առստամյան (15 ապրիլի, 1962, Բաքու - 5 փետրվարի, 1993, Վաղուհաս, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Արթուր Ալեքսանդրի Առստամյան | |
---|---|
15 ապրիլի, 1962 - 5 փետրվարի, 1993 | |
Ծննդավայր | Բաքու |
Մահվան վայր | Վաղուհաս, Մարտակերտի շրջան |
Պաշտոն | տանկային գումարտակի կապի ստորաբաժանման հրամանատար |
Պարգևներ |
Արթուր Առստամյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 15-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, պրոֆտեխուսումնարանում ստացել սառնարաններ վերանորոգող վարպետի որակավորում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատել է մոնտաժային վարչությունում։ Ընդունվել է Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1988 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում, իսկ 1989 թ-ին տեղափոխվել է Ստեփանակերտ, և որպես ինժեներ աշխատել ջրային տնտեսությունում։ Մասնակցել է Ղարաբաղի պաշտպանությանը։ 1992-ից՝ ջոկատի կազմում, այնուհետև որպես տանկային գումարտակի կապի ստորաբաժանման հրամանատար մասնակցել է Արցախի տարածքային ամբողջականության պահպանման համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. փետրվարի 5-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի ազատագրական մարտում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Արիության և Արցախի «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի գերեզմանատանը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.