Արթուր Չիբուխչյան
հայ շախմատիստ / From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Լյովայի Չիբուխչյան (հոկտեմբերի 6, 1979(1979-10-06), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009)։
Արթուր Լյովայի Չիբուխչյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 6, 1979(1979-10-06) (44 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կոչում | Գրոսմայստեր (2009) Միջազգային վարպետ (1998) |
Ներկայիս վարկանիշ | 2358 |
ՖԻԴԵ համար | 13300717 |
365chess | Artur_Chibukhchian |
Chesstempo համար | 38209 |
ICCF համար | 38209 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[2] |
Artur Chibukhchian Վիքիպահեստում |
1996-ին Հայաստանի 3-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային։ Լինելով երկրորդ պահեստային խաղացողը` նա անցկացրել է 5 պարտիա, որոնցում տարել է 3 հաղթանակ և կրել 2 պարտություն[3]։
Դառնալով «Գյումրի-2009» միջազգային մրցաշարի երկրորդ մրցանակակիր և երրորդ անգամ լրացնելով գրոսմայստերի նորման[4]՝ շուտով Հունաստանի Հալկիդիկի քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի 80-րդ նստաշրջանում արժանացավ այդ կոչմանը[5]։
2014 թ. փետրվարին Թբիլիսիում կայացած շրջանաձև մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[6]։
Վերջին տարիներին կատարում է նաև մարզչական գործունեություն։ 2011 թ. օգոստոսին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ նշանակվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մարզիչ[7]։