Արթուր Սեսիլ Պիգու
From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Սեսիլ Պիգու (անգլ.՝ Arthur Cecil Pigou, նոյեմբերի 18, 1877(1877-11-18)[1][2][3][…], Ռայդ, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 7, 1959(1959-03-07)[4][5][1][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի տնտեսագետ։ Ծնվել է նոյեմբերի 18-ին 1877 թ. Ռայդեում։ Քեմբրիջի նոր դասական դպրոցի ներկայացուցիչ։
Արթուր Սեսիլ Պիգու անգլ.՝ Arthur Cecil Pigou | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1877(1877-11-18)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռայդե |
Մահացել է | մարտի 7, 1959(1959-03-07)[4][5][1][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թագավորական քոլեջ, Քեմբրիջ, Քեմբրիջի համալսարան և Հերոու դպրոց |
Երկեր | Some Aspects of the Housing Problem? |
Մասնագիտություն | տնտեսագետ, paramedic և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Քեմբրիջի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Clarence George Scott Pigou?[6], մայր՝ Nora Frances Sophia Lees?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Arthur Cecil Pigou Վիքիպահեստում |
Եղել է Ալֆրեդ Մարշալի աշակերտը։
Քեմբրիջի համալսարանի Կինգզ քոլեջն ավարտելուց հետո սկսել է դասավանդել քաղտնտեսագիտության ամբիոնում, և ղեկավարել է այն 1908-1943 թթ.։ 1918-1919 թվականներին եղել է արժույթային կոմիտեի անդամ, 1919-1920 թթ. եղել է անդամ թագավորական եկամտահարկի կոմիտեում. 1924-1925 Չեմբերլանի՝ դրամաշրջանառության խնդիրներով զբաղվող կոմիտեի անդամ։
Պատմության մեջ տնտեսագետի անունը թևակոխեց նրա կողմից բացահայտված, «Պիգուի էֆեկտ»-ի հետ մեկտեղ, երբ դրամական զանգվածների աճի պայմաններում ինֆլյացիայի սպասումների բացակայությունը և գների ու տոկոսադրույքի ճկուն համակարգը բերում են ոչ թե գների աճ, այլ նվազում։ Մահացել է մարտի 7-ին 1959 թվականին Քեմբրիջում։