From Wikipedia, the free encyclopedia
Արժեք, կարևորություն, օգուտ, նշանակալի իր կամ երևույթ։ Արտաքնապես արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից։ Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը։ Արժեհամակարգը կողմնորոշիչ դեր ունի մարդու առարկայական և սոցիալական իրականության մեջ, որը նրա պրակտիկ վերաբերմունքն է շրջապատող առարկաների ու երևույթների հանդեպ։ Օրինակ` բաժակը, որը ապագայում ծառայելու է որևէ բան խմելու համար, իր օգտակարությունը դրսևորում է որպես սպառողական արժեք, այսինքն` նյութական շահ։ Հանդիսանալով աշխատանքի արդյունքում ստացված և ապրանքափոխանակման առարկա` բաժակը ներկայացվում է որպես տնտեսագիտական արժեք։ Եթե բաժակը իրենից ներկայացնում է մշակութային առարկա, ապա այն ստանում է նաև գեղագիտական արժեք և գեղեցկություն։
Օգտագործվում է մի քանի իմաստով.
Տնտեսության մեջ տարբերում են
Ավստրիական դպրոցի ներկայացուցիչները համարում են, որ արժեքը կարևորություն է, որը ունի կոնկրետ ապրանքների կամ բարիքների քանակ` մարդու պահանջմունքները բավարարելու համար։ Որքան շատ է մարդու կախվածությունը առարկայի առկայությունից, այնքան բարձր է նրա արժեքը։ Արժեքների հայտնվելը ունի այն նույն աղբյուրը, ինչ տնտեսական նշանակության բարիքը, այսինքն` անհրաժեշտության և քանակի միջև եղած փոխհարաբերությունները։ Անսահամանափակ քանակությամբ բարիքները (օդ, ջուր և այլն), որոնք չունեն տնտեսական նշանակություն` արժեք չունեն (տնտեսական տեսակետից)։ Եվ միայն իրենցից արժեք են ներկայացնում այն բարիքները, որոնք ավելի քիչ քանակով են, քան անհրաժեշտ է մարդուն բավարարելու համար[1]։ Արժեքը պետք է տարբերել օգտակարությունից։ Օգտակարությունը` առարկայի պիտանելիության ժամանակն է մարդու պահանջմունքները բավարարելու համար։ Ոչ տնտեսական բարիքները օգտակար են այն նույն չափով, որքանով տնտեսական բարիքները, քանի որ իրենց հատկությունների շնորհիվ կարողանում են բավարարել մարդու պահանջմունքները։ Ընդ որում, պահանջմունքների բավարարումը կախված է կոնկրետ քանակությամբ տնտեսական բարիքներից։ Դրա արդյունքում նրանք նաև արժեք են ձեռք բերում[2]։
Եթե արժեքն ու օգտակարությունը նույնացվեն, ապա նյութական բարիքը, որը մարդկայաին բարեկեցության տեսակետից ոչ մի արժեք չունի, հնարավոր է, որ ունենա ամենաբարձր արժեքը, իսկ այնպիսի նյութական բարիքը, որը բարեկեցության համար կարևոր նախադրյալ է` ունենա շատ չնչին արժեք[3]։Ռեֆերատների համար շատ հարմարավետ է։
Նորմերը, որոնք ձևավորվել են հասարակության մեջ, հանդիսանում են արժեհամակարգերի բարձրագույն դրսևորումները (այսինքն իշխող տեսակետներն այն մասին, թե որը համարել լավ, ճիշտ կամ ցանկալի)։ Արժեք և նորմ հասկացություն-ները տարբերվում են։ Արժեքները` վերացական, ընդհանուր հասկացություններ են, իսկ նորմերը` որոշակի իրավիճակներում մարդկանց վարվելակերպի կանոներն են կամ առաջնորդող սկզբունքները։ Արժեհամակարգերը, ձևավորվելով հասարակության մեջ, մեծ դեր են խաղում, քանի որ ազդում են նորմերի վրա։
Արժեքներ կարող են համարվել.
Կարող են լինել նաև այլ արժեքներ։ Տարբեր մարդկանց մոտ արժեքների գերակայությունը տարբեր է։
Ինչպես նշում է հետազոտող Պալինա Գաջիկուրբանովան, ստոիցիզմը հակադրվում է իմաստուն տգետների հետ. «Անգետը իրերին մեծ արժեք է տալիս, քան իրականում ունեն բնության մեջ, և սխալ պատկերացումներ է կազմում բարու և չարի մասին։ Արդյունքում նա ձգտում է հասնել նրան, ինչն իրեն բարիք է թվում` առողջության, փառքի, հարըս-տության, սակայն իր ձգտումների մեջ նա անցնում է բնության կողմից գծված որոշակի սահմանը` այսինքն, ընկնում է իր կրքերի և պատկերացումների պատճառով ստեղծված թակարդը»[4]։
XX դարում Ռուսաստանում լայն տարածում գտավ «հոգևոր արժեքներ» հասկացությունը, ինչը նշանակում է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.