Արիադնա Տիրկովա-Ուիլյամս
քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Արիադնա Տիրկովա-Ուիլյամս (նոյեմբերի 13 (25), 1869, նոյեմբերի 26, 1869(1869-11-26)[1][2] կամ նոյեմբերի 14 (26), 1869[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 12, 1962(1962-01-12)[3][1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ռուս լրագրող, գրող։
Արիադնա Տիրկովա-Ուիլյամս | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Ариадна Владимировна Тыркова |
Ծնվել է | նոյեմբերի 13 (25), 1869, նոյեմբերի 26, 1869(1869-11-26)[1][2] կամ նոյեմբերի 14 (26), 1869[2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 12, 1962(1962-01-12)[3][1][2] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կուսակցություն | Կադետներ |
Ամուսին | Հարոլդ Ուիլյամս |
Աշխատակցել է Բիրժևիե Վեդոմոստի ("Биржевые ведомости"), Ռուսսկիե վեդոմոստի ("Русские ведомости") թերթերին։ 1911-1912 թվականներին եղել է Թուրքիայում։ Գրել է «Հին Թուրքիան և երիտթուրքերը։ Մեկ տարի Կոստանդնուպոլսում» (1916) գիրքը, որտեղ հանգամանորեն քննել է թուրքերի կյանքի քաղաքական և այլ կողմերը։ Համեմատելով Օսմայան կայսրության և երիտթուրքերի քաղաքականությունը՝ Տիրիկովան նշել է «Հայ ժողովրդի անօրինակ կոտորածը ապացուցում է, որ չնայած Տիրկովա Արիադնան (1869-1962) Եվրոպայից փոխառնված ծրագրերին ու կարգախոսներին, երիտթուրքերը ըստ էության ոչնչով չեն տարբերվում հին թուրքերից»։ Տիրիկովան գտնում էր, որ հայերի ջարդերի պատմությունը արյունոտ տառերով գրված դատավճիռ է երիտթուրքերին։ Խոսելով Թուրքիայում հայերի կոտորածների մասին՝ Տիրկովան գրել է. «Հայկական ջարդերի նկարագրությունը հիշեցնում է հին կոտորածների սարսափելի տարեգրությունները, երբ հաղթողները սպանում և տանջում, թալանում և բռնաբարում էին պարտվածներին այնպիսի սանձարձակությամբ, ինչպիսին հատուկ է գազաններից միայն մարդուն։ 1896 թվականին հենց Կոստանդնուպոլսում երեք օրվա ընթացքում սպանվել է 10 հազար հայ` չխոսելով տասնյակ հազարներով սպանվածների ու վիրավորների, թալանվածների մասին՝ մեծ ու փոքր գավառական քաղաքներում։ Աբդուլ Համիդի տապալումից և սահմանադրության հռչակումից անմիջապես հետո իրագործվեց Ադանայի ջարդը»։