Արիա (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
«Արիա» (ռուս.՝ Ария) ռուսական հևի-մետալ խումբ է, որի երաժշտությունը հիմնված է «Բրիտանական հևի-մետալի նոր ալիքի» ուղղվածությամբ։ «Արիա»-ն հանդիսանում է Ռուսաստանի ամենահին և ամենահաջողակ մետալ-խմբերից մեկը, հասնելով նաև լուրջ կոմերցիոն և ստեղծագործական հաջողությունների[1]։ Խմբի նախկին անդամների կողմից ստեղծվել են մի շարք հայտնի խմբեր («Մաստեր», «Կիպելով», «Մավրին», «Արտերիա», «Արթուր Բերկուտ»), որոնց իրար հետ միասին անվանում են «Արիայի ընտանիք»[2][3][4]։ Արիա խումբը դարձել է առաջին համազգային հայտնի և ֆինանսապես հաջողակ մետալ-խումբը ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում[5]։ Ըստ հարցումների, խումբը գտնվում է Ռուսաստանի ամենից հայտնի ռոք-խմբերի տասնյակում[6][7]։ Երգերի տեքստերը հիմնականում ստեղծվել են բանաստեղծներ Մարգարիտա Պուշկինան և Ալեքսանդր Ելինը։
Արագ փաստեր Արիա, Հիմնական տվյալներ ...
Արիա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ռուսաստան Մոսկվա |
Ժանրեր | Մետալ |
Գործունեություն | 1985–ներկա |
Լեյբլ | Aria Records (1985) Մելոդիա (1988—1990) Sintez records (1991) Moroz Records (1994—2005) Classic Company (c 1998) CD-Maximum (2006—2009) Սոյուզ (с 2011) |
Կապված | Մաստեր (1987-ից) Մավրին (1998-ից) Կիպելով (2002-ից) Արտերիա (2003-ից) Արթուր Բերկուտ (2011-ից) |
Կայք | www.ARIA.ru |
Անդամներ | |
Միխաիլ Ժիտնյակով Վլադիմիր Խոլստինին Վիտալի Դուբինին Սերգեյ Պոպով Մաքսիմ Ուդալով | |
Նախկին անդամներ | |
Վալերի Կիպելով Ալեքսանդր Գրանովսկի Կիրիլ Պոկրովսկի Ալեքսանդր Լվով Անդրեյ Բոլշակով Իգոր Մոլչանով Սերգեյ Մավրին Ալեքսանդր Մանյակին Սերգեյ Տերենտյև Արթուր Բերկուտ | |
Aria (musical group) Վիքիպահեստում |
Փակել