Արիստիդ Բրիան
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Արիստիդ Բրիան (ֆր.՝ Aristide Briand, մարտի 28, 1862(1862-03-28)[1][2][3][…], Նանտ[4] - մարտի 7, 1932(1932-03-07)[4][1][2][…], Փարիզ[4]), Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)։
Արիստիդ Բրիան ֆր.՝ Aristide Briand | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն և Republican-Socialist Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պետական գործիչ, լրագրող, դիվանագետ, գրող և փաստաբան |
Ծննդյան օր | մարտի 28, 1862(1862-03-28)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանտ[4] |
Վախճանի օր | մարտի 7, 1932(1932-03-07)[4][1][2][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Թաղված | Cimetière de Cocherel |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Aristide Pierre Henri Briand |
Պարգևներ | |
Քաղաքական գործունեությունը սկսելով 1880-ական թվականներին՝ մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, սակայն հետո հեռացել է։ Քանիցս եղել է վարչապետ (1909-1911, 1913, 1915-1917, 1921-1922), արտաքին գործերի նախարար (1915-1917, 1921-1922, 1925-1931)։ Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, Բրիանը հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»։ Սակայն 1921-1922 թվականներին շատ ջանքեր է գործադրել՝ հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայերը ստիպված լքել են իրենց հայրենիքը, նրանց հետ հեռացել են նաև հույն բնակիչները[7]։