Արխանգելսկ
From Wikipedia, the free encyclopedia
Արխանգելսկ, քաղաք Եվրոպական Ռուսաստանի հյուսիսում։ Ընկած է Հյուսիսային Դվինա գետի երկու ափերին դեպի Սպիտակ ծով նրա ելքի՝ դելտայի մոտ։ Նույնանուն մարզի և Մերձծովյա մունիցիպալ շրջանի (Приморского муниципального района) վարչական կենտրոնն է[1]։ Հիմնադրվել է 1584 թվականին Իվան Ահեղ ցարի կարգադրությամբ[2]։ Արխանգելսկը միջին դարերի Ռուսաստանի գլխավոր նավահանգիստն էր մինչ 1703 թ.։ Այն սպասարկում են Տալագի օդանավակայանը և ավելի փոքր Վասկովո օդանավակայանը։ Քաղաքը գտնվում է Ռուսաստանի հյուսիսային երկաթգծի հյուսիսային ծայրի մոտ։ Երկաթգիծը Վոլոգդայի և Յարոսլավլի միջով կապում է Մոսկվայի հետ, հեռավորությունը՝ 1.133 կմ։ Բնակչությունը՝ 348,716 մարդ (2010 թ. մարդահամարի տվյալներով)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Արխանգելսկ | |||
Архангельск | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Ներքին բաժանում | 9 շրջաններ | ||
Քաղաքապետ | Վիկտոր Պավլենկո | ||
Հիմնադրված է | 1584 թ. | ||
Առաջին հիշատակում | 1584 | ||
Տվյալ կարգավիճակում | 1584 թվականից | ||
Մակերես | 294,42 կմ² | ||
ԲԾՄ | 3 մ | ||
Խոսվող լեզուներ | ռուսերեն | ||
Բնակչություն | ▲ 350 985 մարդ (2013) | ||
Ագլոմերացիա | 683 500 | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +7 8182 | ||
Փոստային դասիչ | 163000-163072 | ||
Ավտոմոբիլային կոդ | 29 | ||
Պաշտոնական կայք | arhcity.ru | ||
| |||
Փակել