Արխիվային հետազոտություն
From Wikipedia, the free encyclopedia
Արխիվային հետազոտությունը հետազոտության տեսակ է, որն արխիվային փաստաթղթերից ապացույցներ է որոնում և քաղվածում։ Այս արձանագրությունները կարող են պահպանվել կամ հավաքական հաստատություններում[1], ինչպիսիք են գրադարանները և թանգարանները կամ խնամակալություններում (լինի դա պետական մարմին, բիզնես, ընտանիք կամ այլ գործակալություն), որոնք ի սկզբանե ստեղծել և միավորել են դրանք, կամ իրավահաջորդ մարմնի դեպքում՝ փոխանցման կամ ներքին արխիվներ[2]։ Արխիվային հետազոտությունները կարող են հակադրվել երկրորդային հետազոտության հետ (իրականացվում է գրադարանում կամ առցանց), որն ընդգրկում է հետաքննության թեմային վերաբերող երկրորդական աղբյուրների բացահայտում և խորհրդատվություն, առաջնային հետազոտության այլ տեսակների հետ՝ էմպերիկ հետազոտությունն՝ դաշտային աշխատանք և փորձեր։