Արծվաբերդ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Արծվաբերդ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Այլ անվանումներ | Ղրղի, Ղարաղալա, Ղարաղայա, Ղարաղոյլու | |
Մակերես | 29,305 կմ² | |
ԲԾՄ | 1290 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 3228 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Արծվաբերդ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի արևելյան մասում։ Մինչև 1978-ի հունվարի 25-ը կոչվել է Ղրղի[1]։ Արծվաբերդը գտնվում է Բերդ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք։ Արծվաբերդի մոտ գտնվում են նաև Այգեձորը (9 կմ դեպի արևելք), Չինարին (13 կմ դեպի արևելք), Չորաթանը (3 կմ դեպի հյուսիս) և Նորաշենը (6 կմ դեպի հյուսիս)։
Պատմություն
Արծվաբերդ գյուղը հիմնվել է Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից։ Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, Բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ[2]։
Կլիմա
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29 C է, ձմռանը՝ -3 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մ բարձրության վրա։
Բնակչություն
Արծվաբերդի ազգաբնակչության փոփոխությունը[3]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1950 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 293 | 1353 | 2338 | 3315 | 3622 | 4285 | 3541 | 3284 | 3320 | 3070 | 3228 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ։
Համայնքն ունի դպրոց, առողջության կենտրոն, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, փոստի բաժանմունք։
Տես նաև
Հայտնի անձինք
- Մանվել Բադալյան, պետական գործիչ
- Ռոզա Մխիթարյան, դերասան
- Բաբասյան Վիկտոր, բժիշկ
- Գուրգեն Վարդանյան, բժիշկ ռենտգենոլոգ
- Դավիթ Զարգարյան, աստղաֆիզիկոս
- Պավել Մատինյան, բժիշկ
- Գուրգեն Զարգարյան, հանրապետության լավագույն ուսուցիչ 2015 թ.
Արմատներով արծվաբերդցիներ
- Սուրեն Երիցյան, գործարար ՌԴ, «Տավուշ» տեքստիլ ձեռնարկության հիմնադիր:
- Դերենիկ Դումանյան, ՀՀ Առողջապահության նախարար (2012-2014)
- Հրանտ Բաբասյան, գործարար ՌԴ
Ծանոթագրություններ
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 33
- ↑ Տավուշի մարզպետարան, Արծվաբերդ(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20
|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.