հայ քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia
Արծրուն Աբրահամի Աբրահամյան (հոկտեմբերի 25, 1909[1][2], Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - սեպտեմբերի 17, 1978[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1971)։
Արծրուն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1909[1][2] Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1978[2] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1931)[1] և ՀԱՊՀ (1936)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1971) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ծնվել է 1909 թ. հոկտեմբերի 25-ին, Արճեշում։ Ավարտել է Երևանի մանկավարժական (1931) և պոլիտեխնիկական (1936) ինստիտուտները։ 1941–1958 թթ.-ին ղեկավարել է գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնը, իսկ 1958 թ.-ից՝ ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ֆիզիկա-քիմիական և օրգանական անալիզի լաբորատորիան։
Զբաղվել է Հայաստանի պեմզաների և տուֆերի ադսորբցիոն հատկությունների ուսումնասիրությամբ և օրգանական նյութերում ածխածնի, ջրածնի, հալոգենների, ծծմբի, սնդիկի և այլ տարրերի միկրոանալիզի եղանակների մշակմամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.