|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Ազգությունը |
հայ |
---|
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ |
---|
Ծննդյան ամսաթիվ |
օգոստոսի 11, 1947(1947-08-11)[1] |
---|
Ծննդավայր |
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
---|
Մահվան ամսաթիվ |
դեկտեմբերի 23, 2020(2020-12-23)[2] (73 տարեկան) |
---|
Մահվան վայր |
Երևան, Հայաստան |
---|
Հասակ |
174 սմ |
---|
Քաշ |
70 կգ |
---|
Դիրք |
կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Արարատ |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
1965 - 1966
|
Շիրակ
|
38 (3)
|
1966 - 1967
|
Արարատ
|
0 (0)
|
1967 - 1968
|
Սևան
|
20 (10)
|
1969 - 1978
|
Արարատ
|
242 (62)
|
|
Ազգային հավաքական |
---|
1971 - 1972
|
ԽՍՀՄ (օլիմպ.)
|
9 (3)
|
1972 - 1975
|
ԽՍՀՄ
|
12 (1)
|
|
Մարզչական կարիերա |
---|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Արկադի Անդրեասյան (օգոստոսի 11, 1947(1947-08-11)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2020(2020-12-23)[2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան), մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, բարձրակարգ տեխնիկայի տեր, տակտիկական ճկուն մտածողությամբ և նուրբ դիտողականությամբ ֆուտբոլիստ, խաբսի և փոխանցման վարպետ, խաղի հմուտ կազմակերպիչ, դիպուկ հարվածող։ Լավագույններից մեկը հայկական ֆուտբոլում։
Կարիերա
1969-78 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1972), 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թթ. առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։ 1972-1975 թթ. ԽՍՀՄ գլխավոր հավաքականի անդամ, մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ։ 1969-72 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, մասնակցել է 10 խաղի, խփել 4 գոլ։ ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության լավագույն ռմբարկու (8 գոլ)։ Մրցելույթներն ավարտելով՝ որպես գլխավոր մարզիչ աշխատել է Աբովյանի «Կոտայքում» (1979-81), Երևանի «Արարատում» (1982-1983 և 1986-989, թիմի լավագույն արդյունքը՝ 5-րդ տեղ), Հոկտեմբերյանի «Սպարտակում» (1984-1985) և ՀՀ առաջնության մասնակից Էջմիածնի «Զվարթնոցում» (1992-93)։ Աշխատել է նաև Լիբանանում, այնուհետև գլխավորել է Երևանի «Արարատը» (1996-2003)[3], «Միկան»։