Արձագանք (թերթ, Թիֆլիս)
հայկական պարբերական / From Wikipedia, the free encyclopedia
«Արձագանք» շաբաթաթերթ, հայկական պարբերական մամուլ, 1882 թվականից դարձել է օրաթերթ։ Հրատարակվել է Թիֆլիսում, 1882-1898 թվականներին։ Խմբագիրն է եղել Ա. Հովհաննիսյանը։ Թերթը նկարագրել է Արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, թուրքերի հայահալած քաղաքականությունը՝ բռնությունները, սովը, հարկադրական արտագաղթը, հայ բնակչության թվի նվազումը, «համիդյան» գնդերի կազմավորումը և այլն։ Այդ ամենը, ըստ «Արձագանք»-ի, հետապնդել է հայերին իրենց հայրենիքից տեղահանելու նպատակ։ «Արձագանք»–ը մանրամասն լուսաբանել է 1894-1896 թվականների հայկական կոտորածներն Արևմտյան Հայաստանում, մասնավորապես՝ Սասունում, Ալաշկերտում, Բաղեշում, Կարինում, Վանում, Տրապիզոնում և Կոստանդնուպոլսում։ Թերթն անդրադարձել է նաև մեծ տերությունների քաղաքականությանը, որոնք հետապնդել են սեփական շահերը և ոչինչ չեն արել Արևմտյան Հայաստանում «մայիսյան» բարենորոգումները իրագործելու համար։ 1895 թվականից թերթի մուտքը Թուրքիա արգելվել է[2][3][4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արձագանք (այլ կիրառումներ)
Արձագանք | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1882[1] |
Հիմնադիր | Աբգար Հովհաննիսյան[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Գրասենյակ | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Լուծարվել է | 1898[1] |