Վանա լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Վանա լիճ (թուրքերեն՝ Van Gölü, քրդ.՝ Gola Wanê, օսման.՝ وان كولى), անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում, Մեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում[3], ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հայկական լեռնաշխարհ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1648 մ | |
Երկարություն | 119 կմ | |
Ավազանի մակերեսը | 3647 կմ² | |
Ծավալը | 607 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 430 կմ | |
Ամենամեծ խորությունը | 145 մ | |
Միջին խորությունը | 171 մ (1984)[1] 161,2 (2006)[2] մ | |
Աղիությունը | 22 ‰ | |
Պարզությունը | 4.5 մ | |
Թափվող գետերը | 4 գետ | |
Սկիզբ առնող գետերը | Չկա | |
Վիքիպահեստում |
Լճի հայելին 3760 կմ² է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Այն գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վաղ շրջանում ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար։
Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է, որի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։
Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։