հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Արմենակ Լևոնի Ստեփանյան (հուլիսի 15, 1900[1][2], Գանձակ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 14, 1974[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ քանդակագործ։
Արմենակ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1900[1][2] |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1974[1][2] (74 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վխուտեմաս (1925)[1][2] |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ծնվել է 1900 թվականին Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքում։ 1925 թվականին ավարտել է ՎԽՈՒՏԵՄԱՍ-ը (Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական տեխնիկական արվեստանոց)։ Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։
Հայ քանդակագործ Սուրեն Ստեփանյանի և կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի եղբայրն է։
Աշխատել է դեկորատիվ քանդակագործության (հատկապես՝ պարտեզա-պուրակային) բնագավառում։
Ստեփանյանի «Լողորդուհի», «Գնդակով պատանին», «Մարզուհին», «Վազորդը» և այլ աշխատանքներ բազմացվել և տեղադրվել են Մոսկվայի, Լենինգրադի, Երևանի, Բաքվի, Ռոստովի մարզահրապարակներում, մետրոներում, այգիներում։
1941-1945 թվականներին ապրել և ստեղծագործել է Երևանում։ Այս շրջանում հիմնականում ստեղծել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված աշխատանքներ («Հանուն հայրենիքի», մոնումենտի Էսքիզ, գիպս, «Ֆաշիզմի զոհը», գիպս)։
1945 թվականին Լենինականի համար ստեղծել է Սերգո Օրջոնիկիձեի (բրոնզ, բազալտ) հուշարձանը։ Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա, ստեղծել դիմաքանդակներ, նմուշներ խեցեգործական արտադրության համար։
Ստեփանյանի մեկ տասնյակից ավելի գործեր գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում («Երեխային լողացնող մայրը», 1928 թվական, մայոլիկա, «Մայրություն», 1940 թվական, թրծակավ, «Մեսրոպ Մաշտոց», 1966 թվական, թրծակավ)։
1934 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.