Արմեն Մակարյան
From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Վոլոդյայի Մակարյան (հոկտեմբերի 10, 1972, Չարենցավան - օգոստոսի 8, 1992, Արծվաշեն), հայազգի ազատամարտիկ։ 1992 թվականի հուիլիս-օգոստոս ամիսներին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերին, որի ընթացքում Վ.Մակարյանը և 11 այլ ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի։ Ռազմագործողության ընթացքում բոլոր 12 ազատամարտիկները զոհվել են։
Արագ փաստեր Արմեն Վոլոդյայի Մակարյան, Ծննդավայր ...
Արմեն Վոլոդյայի Մակարյան | |
---|---|
հոկտեմբերի 10, 1972 - օգոստոսի 8, 1992 | |
Ծննդավայր | Չարենցավան |
Մահվան վայր | Արծվաշեն |
Զորատեսակ | Մոտոհրաձգային |
Զորամաս | Վանաձորի մոտոհրաձգային գունդ |
Մարտեր/ պատերազմներ | Արծվաշենի ինքնապաշտպանական մարտեր |
Պարգևներ |
Փակել
Արմեն Մակարյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |