From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Մանդակունյան (անգլ.՝ Armen Mandakunian, հունվարի 19, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։
Արմեն Մանդակունյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1934 (90 տարեկան) Երևան |
Ժանրեր | ժողովրդական էստրադա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կայք | armenmandakunian.com |
Արմեն Մանդակունյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։ Առաջին երաժշտությունը ստեղծել է Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկի համար.
1942 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, զուգահեռ սովորել է քամանչա նվագել։ 1949 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, 1955 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։
1957 թվականին Երիտասարդական 6-րդ համաշխարհային փառատոնին մասնակցելու համար ձևավորում է Եղեգնաձորի մարզային երգի ու պարի համույթը, որը կատարելով Մադակունյանի «Արփայի հովտում» ստեղծագործությունը, դառնում է փառատոնի ոսկե մեդալակիր։
1961 թվականին Մանդակունյանը հրավիրվում է զբաղեցնելու ժողովրդական արվեստի ընկերակցության տնօրենի պաշտոնը, կազմակերպում է հայ կոմպոզիտորների համերգը Կրեմլի դահլիճում, մեծ շուքով կազմակերպում է Սայաթ Նովայի ծննդյան 250-ամյակը։ Այս շրջանում Մանդակունյանը ստեղծում է «Անի», «Արաքսի ափին», «Վան», «Ղարաբաղ» ազգային երգերը[1]։ 1955-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։ 1966 թվականին ղեկավարել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական նվագախումբը։
Խորհրդային տարիներին Մանդակունյանի երգերն արգելվել են Հայաստանում։ 1974 թվականից Մանդակունյանն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։ 1976 թվականին Հոլիվուդում հիմնադրել է Սպենդիարյան երաժշտական ակադեմիան, նույն թվականին Լոս Անջելեսում հիմնել է հայկական ժողովրդական նվագախումբ։ 1977 թվականից Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների ու հրատարակիչների ընկերակցության (ASCAP) անդամ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.