Արմեն Շեկոյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արմեն Շեկոյան.

Արմեն Շեկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմեն Շեկոյան
Ծնվել էմարտի 28, 1953(1953-03-28) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
բանաստեղծ
լրագրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Սովետական գրող, Ծիծեռնակ և ՀՀ մշակույթի նախարարություն
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Արմեն Շեկոյան (1953, մարտի 28, Երևան), հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող։

Կենսագրություն

1974 թվականին Արմեն Շեկոյանը ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հետագայում 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարկչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ստեղծագործական աշխատանք

Արմեն Շեկոյանի բանաստեղծություններում բնորոշ է քաղաքային սլենգի օգտագործումը։

«Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը մաս առ մաս տպվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել է ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։

Պարգևներ

Հրատատակված գրքերը

  • Մետաքսի ճանապարհ (պատմվածքների ժողովածու), Երևան, 2004։
  • Երևան-հյուրանոց (բանաստեղծություններ), Երևան, 2003։
  • Անտիպոեզիա (բանաստեղծություններ), Երևան, 2000։
  • Թուղթ ու գիր, (Բանաստեղծությունների ժողովածու), 1991
  • Բախտ, (Բանաստեղծությունների ժողովածու), 1987
  • Ճոճք, (Բանաստեղծությունների ժողովածու), 1982
  • Ճամփորդ արևը (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980
  • Անձրև, անձրև, մի արի (Բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980

Հղումներ

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ (անգլերեն)։ Վերցված է 2017-09-21 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արմեն Շեկոյան
Listen to this article