Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց.

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1949
Անվանված էԱրմեն Տիգրանյան
ՏնօրենԱնահիտ Գևորգյան
Երկիր
 Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Բագրատունյաց 8ա

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Երևանի Շենգավիթ վարչական համայնքում։

Պատմություն

1949 թվականին Երևանի Շենգավիթ համայնքում բացվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մասնաճյուղ, որը 1950 թվականին վերափոխվել է ինքնուրույն դպրոցի և վերանվանվել է հայ մեծ երաժիշտ Արմեն Տիգրանյանի անունով։ Տնօրենն է եղել Բաբկեն Սարգսյանը։ 1971 թվականին սկսվել է դպրոցի նոր շենքի շինարարությունը, որն ավարտվել է 1975 թվականին, տնօրեն Ֆելիքս Հակոբյանի օրոք։ Բացվել են նոր բաժիններ, ավելացել է աշակերտների թիվը։

1990-ական թվականներին ուսուցչական անձնակազմի ուժերով և Սարգիս Ալաջաջյանի ղեկավարությամբ դպրոցում ստեղծվել է կամերային նվագախումբ։ 1997-2001 թթ. դպրոցը գլխավորել է Ֆլորա Մարտիրոսյանը, ում օրոք վերանորոգվել է դպրոցի մեծ դահլիճը, կատարվել են նպաստավոր փոփոխություններ էլեկտրաէներգիայի համակարգում ջեռուցում ունենալու համար։

2001 թվականին տնօրեն է նշանակվել Սվետլանա Մուրադյանը։ Դպրոցում ստեղծվել է ուսուցիչների երգչախումբ՝ Հենրի Մանգասարյանի ղեկավարությամբ[1]։

Դպրոցի շենքի ճակատը զարդարում է «Երաժշտություն» բարձրաքանդակը (կոփածո պղինձ, 1980, 10 x 5 մ, քանդակագործ՝ Արարատ Հովսեփյան, համահեղինակ՝ Գրիգոր Գևորգյան)։

Բաժիններ

Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

Շրջանավարտներ

Պատկերասրահ

  • «Երաժշտություն» բարձրաքանդակ
    «Երաժշտություն» բարձրաքանդակ

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
Listen to this article