Արմինե Կալենց - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արմինե Կալենց.

Արմինե Կալենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալենց (այլ կիրառումներ)
Արմինե Կալենց
Ծնվել էօգոստոսի 18, 1920(1920-08-18)
ԾննդավայրԴամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Վախճանվել էնոյեմբերի 22, 2007(2007-11-22) (87 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն
 Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
,
 ԽՍՀՄ
և
 Հայաստան
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչՀարություն Գալենց
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ և Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԱմուսինՀարություն Գալենց
ԶավակներՍարո Գալենց
Արմինե Կալենց Վիքիքաղվածքում

Արմինե Կալենց (Արմինե Գալենց, Արմինե Սարգսի Պարոնյան, օգոստոսի 18, 1920(1920-08-18), Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - նոյեմբերի 22, 2007(2007-11-22), Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967 թ.), ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիր (1986 թ.)։

Կենսագրություն

Ծնվել է Ատաբազարից ուսուցիչների՝ Սարգիս և Տիգրանուհի Պարոնյանների ընտանիքում։

1926-1935 թվականներին ուսանել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում և Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ 1938-1939 թվականներին Բեյրութում ուսում է առել Հարություն Կալենցի արվեստանոցում։

1939 թվականին Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1939 թվականից ի վեր մասնակցել է ցուցահանդեսների Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում։ Այնուհետև 1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Հետագայում դարձել է Նկարիչների միության անդամ։ 1962 թվականից ի վեր կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում։ 1991-1992 թվականներին կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունեցել նկարչուհու անհատական ցուցահանդեսը։ 1994-1996 թվականներին կատարել է երկրորդ երկարաժամկետ այցն ԱՄՆ։ 1996 թվականից ի վեր կրկին ստեղծագործել է Երևանում, որտեղ 2000 և 2004 թվականներին ունեցել է անհատական ցուցահանդեսներ[1]։

2000 թվականին հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» հուշագրությունն ամուսնու մասին, 2004 թվականին՝ «Մտորումներ» գրքերը։

Նկարներ

Արմինե Կալենցի ցուցահանդեսը Կալենց թանգարանում
Արմինե Կալենցի ցուցահանդեսը Կալենց թանգարանում
  • «Մեր երեխաները» (1952 թ.)
  • «Բնանկար։ Բյուրական» (1956 թ.)
  • Ե. Բեքարյանի դիմանկարը (1958 թ.)
  • «Ընկերուհիներ» (1960 թ.)
  • «Ապարանի բնանկար» (1963 թ.)
  • «Արտացոլում» (1968 թ.)
  • «Լոռի» (1969 թ.)
  • «Երազներ գտնող աղջիկը» (1975 թ.)

Մեջբերումներ Արմինե Կալենցից

Դիմանկարների մեջ ես փորձում եմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը։ Հաճախ կարելի է մարդու մեջ տեսնել այն գույներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չի արտահայտվում։ Միայն հոգին է հոգուն տեսնում, և հավատով լուսավորված աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերից ներս....

Ընտանիք

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 170
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արմինե Կալենց
Listen to this article