From Wikipedia, the free encyclopedia
Արյան դոնորի համաշխարհային օր, համաշխարհային օր, որը հիմնվել է 2005 թվականի մայիսին Ժնևում՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 58-րդ նստաշրջանի ընթացքում (Բանաձև WHA58.13)։ Ամեն տարի անկացվում է հունիսի 14-ին։
Դոնորը սերում է լատիներեն «donare» - «տալ» բառից։ Արյան դոնորի դեպքում հաճախ ռեցիպիենտի համար նվեր է հանդիսանում կյանքը։
1868 թվականին հունիսի 14-ին ծնվել է ավստրիացի բժիշկ, իմունոլոգ Կարլ Լանդշտայները, որը 1930 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ արյան խմբերի բացահայտման համար[1][2]։
Հունիսի 14-ին դոնորի համաշխարհային օրն անցկացնելու նախաձեռնողներն են չորս միջազգային կազմակերպություններ, որոնք խրախուսում էին արյան կամավոր և անվճար հանձնումը։ Այդ կազմակերպություններն են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում, Արյան Դոնորների Միջազգային Ֆեդերացիա և Արյան փոխներարկման միջազգային կազմակերպություն[3]։
Արյան դոնորի օրվա ամենամյա միջոցառումները շեշտադրվում են ընտրած որևէ թեմայով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.