Առնուլֆ Էվերլան (նորվ.՝ Ole Peter Arnulf Øverland, ապրիլի 27, 1889(1889-04-27)[1][2][3][…], Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա - մարտի 25, 1968(1968-03-25)[4][1][2][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի բանաստեղծ, գրող։

Արագ փաստեր Առնուլֆ Էվերլաննորվ.՝ Ole Peter Arnulf Øverland, Ծննդյան անուն ...
Փակել

Կենսագրություն

Առնուլֆ Էվերլանը ծնվել է 1889 թվականի ապրիլի 27-ին Քրիստիանսունդում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Նորվեգիայի դիմադրության շարժմանը։ Արնուլֆ Էվերլանը այնուհետ ձերբակալվել է ու տեղափոխվել Գրինի և Զաքսեհաուզեն համակենտրոնացման ճամբարներ՝ 1941-1945 թվականներին։

Առնուլֆ Էվերլանը 1944 թվականին առաջադրվել է Նոբելյանի մրցանակի գրականության ոլորտում։

Բանաստեղծը ընտրվել է Նորվեգիայի գրողների միության ներկայացուցիչ 1952 թվականին։

Նա 1960-ական թվականներին կապերը խզում է սոցիալիստների հետ։

Առնուլֆ Էվերլանն իր մահկանացուն կնքել է 1968 թվականի մարտի 25-ին՝ յոթանասունութ տարեկան հասակում՝ մայրաքաղաք Օսլոյում։

Ստեղծագործություններ

Ըստ Ն.Ի. Կրիմովի, Արնուլֆ Էվերլանի բանաստեղծությունները, որոնք գրվել են 20-րդ դարի սկզբին, առանձնանում են իրենց մենակությամբ ու թախիծով։ 1930-ական թվականներին բանաստեղծը կապիտալիզմի դեմ պայքար է սկսել։ Պաշտպանել է Ժողովրդական ճակատում ԽՍՀՄ դիրքորոշումը։ Սակայն խիստ քննադատության է ենթարկել ստալինյան ռեպրեսիաները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էվերլանը գովերգել է հակաֆաշիստական պայքարը («Մենք կդիմանանք ամեն ինչին», 1945)։ Հետպատերազմյա տարիներին Արնուլֆ Էվերլանը ստեղծել է հիմնականում բանաստեղծություններ («Ծխացող մոմը», 1960, «Նև լեռան վրա», 1962)։ Հետո հանդես է գալիս նովելներով, դրամաներով, պիեսներով։

Ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարեց մոդեռնիզմի, ինչպես նաև ռիքսմոլի ու նյունորսկի համադրության դեմ[5]։

Բանաստեղծություններ

  • 1965– Livets minutter – բանաստեղծություն
  • 1962 –På Nebo Bjerg – բանաստեղծություն
  • 1960 – Den rykende tande – բանաստեղծություն
  • 1956 – Sverdet bak døren – բանաստեղծություն
  • 1947 – Fiskeren og hans sjel – բանաստեղծություն
  • 1946 – Tilbake til livet – բանաստեղծություն
  • 1945 – Vi overlever alt! – բանաստեղծություն
  • 1940 – Ord i alvor til det norske folk – բանաստեղծություն (ny utgave 1959)
  • 1937 – Den røde front – բանաստեղծություն
  • 1936 – "Du må ikke sove" – dikt (del av diktsamlingen Den røde front fra 1937)
  • 1934 – Riket er ditt – բանաստեղծություն
  • 1934– Jeg besværger dig – բանաստեղծություն
  • 1929 – Hustavler – բանաստեղծություն
  • 1927 – Berget det blå – բանաստեղծություն
  • 1919 – Brød og vin – բանաստեղծություն
  • 1915 – Advent – բանաստեղծություն
  • 1912 – De hundrede violiner – բանաստեղծություն
  • 1911 – Den ensomme fest – բանաստեղծություն

Նովելներ

  • 1964 – Møllerupgåsens liv og himmelfart og andre troverdige betraktninger – noveller
  • 1931 – Gud plantet en have – noveller
  • 1923 – Deilig er jorden – noveller
  • 1916– Den haarde fred – noveller

Դրամաներ

  • 1917 – Venner, drama
  • 1930– Gi mig ditt hjerte, drama

Ակնարկներ և հոդվածներ

  • 1967 – Sprog og usprog – artikler
  • 1964 – Hvor gammelt er Norge? – essays
  • 1963 – I tjeneste hos ordene – artikler
  • 1959 – Verset – hvordan blir det til? – essays
  • 1958 – Om Gud skulde bli lei av oss – artikler
  • 1956 – Riksmål, landsmål og slagsmål – essays
  • 1954 – I beundring og forargelse – artikler
  • 1952– Har jorden plass til oss? – artikler
  • 1949– Nordiske randstater eller atlantisk fred – artikler
  • 1949 – Bokmålet – et avstumpet landsmål? – artikler
  • 1948 – Nøitralitet eller vestblokk – artikler
  • 1948 – Hvor ofte skal vi skifte sprog? – artikler
  • 1947 – Norden mellom øst og vest – essays
  • 1946 – Det har ringt for annen gang – artikler
  • 1940 – Er vort sprog avskaffet? – artikler
  • 1939 – Forpostfektninger – essays
  • 1935 – Det frie ord – essays
  • 1933 – Tre foredrag til offentlig forargelse – artikler (gjenutgitt 2006, e-bok 2011)
  • 1927 – Kapital og åndsarbeide – essays
  • 1926 – Olav Duun – essays
  • 1920 – Norske kunstnere. Edvard Munch – essays

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.