հայ գրականագետ, խմբագիր, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Արշալույս Միքայելի Արշարունի (իրական ազգանունը՝ Չինարյան, նոյեմբերի 17 (29), 1896[1][2], Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 20, 1985[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2][4][5]), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասեր, թատերագետ, բանահյուսագետ, պրոֆեսոր (1929), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Արշալույս Արշարունի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17 (29), 1896[1][2] Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1985[2] (88 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Բնակության վայր(եր) | Դոնի Ռոստով և Մոսկվա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ, բանասեր, թատերագետ, դասախոս, արևելագետ, կրոնագետ, գրական քննադատ, համալսարանի դասախոս և գրականագետ |
Հաստատություն(ներ) | Ural Institute of Management?, Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, Կոմունիստական ակադեմիա և Վոստոկկինո |
Գործունեության ոլորտ | գրականագիտություն[3], գրաքննադատություն[3], արևելագիտություն[3] և կրոնագիտություն[3] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Նոր Նախիջևանի թեմական դպրոց (1916), Վարշավայի համալսարանի պատմության ֆակուլտետ և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[3], ռուսերեն[3], թյուրքական լեզվախումբ, արաբերեն և հին պարսկերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ծնվել է Կարսի մարզի Կաղզվան քաղաքում։ 1904 թվականին ընտանիքով տեղափոխվել է Դոնի Ռոստով քաղաքը։ Սովորել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Այստեղ նրա ուսուցիչներն են եղել Երվանդ Շահազիզը, Գևորգ Չորեքչյանը, Աբրահամ Զամինյանը, Հրաչյա Աճառյանը։ Թեմականն ավարտել է 1916 թվականին։ Նույն թվականին նրան զինվորագրել են։ Սակայն մի քանի ամիս հետո նա զորացրվել է և ուսուցչություն արել Յալթայում, Ղարասու բազարում, Չալթըրում։ Այդ տարիներին ռազմական գործողությունների պատճառով Վարշավայի համալսարանը տեղափոխվել էր Դոնի Ռոստով։ Արշարունին ընդունվել է այս համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, որը չի ավարտել։
1920-1921 թթ. խմբագրել է «Կոմունիստ» և «Պրոլետար» բոլշևիկյան պարբերականները։ 1921 թվականից բնակվել է Մոսկվայում։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ 1926 թվականից դասախոսել է Մոսկվայի բուհերում։ Միաժամանակ աշխատել է Մոսկվայի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ավագ խմբագիր է եղել Զինհրատում։
Առաջին անգամ տպագրվել է «Հասկեր» ամսագրում, 1912 թվականին։ Արշարունին գրել է «Լենին» պոեմ]ը, որը խորհրդային գրականության մեջ առաջին պոեմն է՝ նվիրված Լենինին։
Մասնակցել է ռուս առաջին «Գրական հանրագիտարանի» հիմնադրմանն ու խմբագրմանը՝ Ա. Լունաչարսկու, Վ. Ֆրիչեի, Ն. Մառի հետ։ Զբաղվել է խորհրդային Արևելքի ժողովուրդների գրականության և ժողովրդական բանահյուսության հարցերով։ ԽՍՀՄ նշանավոր իսլամագետներից է։
Ռուսերեն լույս է տեսել նրա «ՍՍՀՄ և Արևելքի ժողովուրդները», «Ինչ է կատարվում Չինաստանում», «Բեխաիզմ», «Բաբիզմ», «Պեպոն ֆիլմում», «Հրաչյա Ներսիսյան», «Սովետական Արևելքի էպոսը», «Հանդիպումներ անցյալի հետ» և այլ գրքեր։
Արշարունին հայերենից ռուսերեն է թարգմանել Հրաչյա Քոչարի «Օգսեն Վասպուրիի ճանապարհորդությունը», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Նար-Դոսի «Վիպակներն ու պատմվածքները», Գաբրիել Սունդուկյանի պիեսները, Արազու պատմվածքները, Նահապետ Քուչակի հայրենները։ Գրել է հայերեն և ռուսերեն։ Մահացել է Մոսկվայում։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.