հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Արշավիր Վաղարշակի Շահխաթունի (փետրվարի 19, 1885[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 4, 1957[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), հայ դերասան, կինոռեժիսոր և դիմահարդար՝ համր կինոյի ժամանակաշրջանում[2]։
Արշավիր Շահխաթունի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1885[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 4, 1957[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Կրթություն | Թիֆլիսի զինվորական ուսումնարան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Վաղարշակ Շահխաթունյան |
Թատերական գործիչ, դերասան Վաղարշակ Շահխաթունյանի որդին։
Ծնվել է 1885 թվականի փետրվարի 19-ին, Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում։
Սովորել է Թիֆլիսի զինվորական ուսումնարանում, ապա զինվորական ծառայության անցել Բաքվում։
Որպես դերասան առաջին անգամ բեմ է բարձրացել 1905 թվականին, Բաքվում։ Այնուհետև Բաքվից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Դերասանական ձիրքով աչքի է ընկել 1908-1909 թթ. թատերաշրջանում՝ Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության, ապա նաև Բաքվի մշակութային միության թատերախմբերում։ 1910 թվականից ելույթներ է ունեցել Թիֆլիսի տարբեր թատերախմբերում։
1913 թ. ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիա։
1913-1914 թթ. Ա. Խանժոնկովի կինոկազմակերպության հրավերով նկարահանվել է «Բելա» (ըստ Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակների հերոսը» ստեղծագործության, «Կովկասի նվաճումը», «Խանդ», «Փոթորիկ», «Իսմայիլ բեյ» և այլ կինոնկարներում։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կովկասյան ճակատում մասնակցել է ռազմական գործողություններին, դարձել ցարական բանակի սպա։
1918 թվականին նշանակվել է Երևանի զինվորական պարետ և պաշտոնավարել մինչև 1920 թվականի վերջերը՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մեկնել է արտասահման։ Որոշ ժամանակ ապրել է Ստամբուլում, մասնակցել «Հայ դրամատիկի» ներկայացումներին, ապա տեղափոխվել է Բուլղարիա, իսկ 1924 թվականին՝ Փարիզ։ Այստեղ նկարահանվել է «Միշել Ստրոգով», Աբել Հանսի «Նապոլեոն» և Դյուվիվեի «Մարդը Իսպանիո նավից» ֆիլմերում։ Հայկական թատերախմբերի ներկայացումներում հանդես է եկել որպես Սեյրան (Ալեքսանդր Շիրվանզադե, «Նամուս»), Ռոմեո (Ուիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ»), Քին (Ալեքսանդր Դյումա, «Քին»), Աբեղա (Լևոն Շանթ, «Հին աստվածներ») և այլն։
1928 թվականին նախաձեռնել է «Անդրանիկ» ֆիլմի նկարահանումը, ուր հանդես է եկել Անդրանիկի և նրա հոր դերերի կատարմամբ։
1932 թվականից զբաղվել է կինոդիմահարդարմամբ, ճանաչվել որպես կինոդիմահարդարման նոր սկզբունքների կիրառող և հայկական համր կինոյի առաջատար դերասան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.