From Wikipedia, the free encyclopedia
Սեյս Արչիբալդ Հենրի (անգլ.՝ Archibald Sayce) (սեպտեմբերի 25, 1845[1][2][3], Շիրհեմպտոն, City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 4, 1933[4], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի արևելագետ։ Խեթագիտության հիմնադիրներից է։
Արչիբալդ Սեյս Archibald Sayce | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1845[1][2][3] Շիրհեմպտոն, City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 4, 1933[4] (87 տարեկան) Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | քերական, հնագետ, պատմաբան, եգիպտագետ, ասորագետ և գրող |
Հաստատություն(ներ) | Օքսֆորդի համալսարան |
Ալմա մատեր | Թագավորական քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Archibald Sayce Վիքիպահեստում |
Կրթությունն ստացել է Օքսֆորդում։ 1876-1919 թվականներին Սեյսը եղել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։
Մասնակցել է լուվիական նշանագրերի, ինչպես նաև ուրարտական, էլամական, գրերի վերծանմանը։ Բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում ճշգրտությամբ պատճենահանել է Եգիպտոսի ու Սուդանի ժայռերի ու տաճարների պատերի վրա եղած հունական, արամեական ու կարիական գրությունները։ Փոքր Ասիայում ուսումնասիրել է հին խեթերի ու լուվիացիների ճարտարապետական ու գրավոր հուշարձանները, հրատարակել Ելեփանտինեի արամեական բնագրերը, Պոլինեգիայում ուսումնասիրել է բնիկների մշակույթն ու կրոնը։ Զբաղվել է նաև աստվածաբանությամբ (եղել է Աստվածաշնչի թարգմանության վերստուգիչ հանձնաժողովի անդամ)։ Սեյսը տառադարձել, թարգմանել, մեկնաբանել և 1882 թվականին Մեծ Բրիտանիա ասիական ընկերության ամսագրում առաջինը ամփոփ ձևով հրատարակել է այն ժամանակ հայտնի ուրարտական 57 արձանագրությունները, որի շնորհիվ դրանք մտել են գիտական շրջանառության մեջ։ Աշխատության մի շարք հատվածներ մինչև օրս էլ չեն կորցրել գիտական արժեքը։ Սեյսը կյանքի հետագա տարիներին ևս հավաքել և նույն ամսագրում (XX, 1888, XXV, 1893, XXVI, 1894, XXXIII, 1901, XXXVIII, 1906, XLIV, 1912, LXI, 1929, LXIV, 1932) հրատարակել է ուրարտական արձանագրություններ։ Ըստ ասորեստանյան արձանագրությունների գաղափարագրերի՝ Սեյսը տվել է ուրարտական բնագրերի մոտավոր թարգմանությունը։ Զբաղվել է նաև ուրարտական տեղանունների ստուգաբանության, տեղագրության և այլ հարցերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.