Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյան.

Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1937(1937-10-25)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էնոյեմբերի 16, 2013(2013-11-16) (76 տարեկան)
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Քաղաքացիություն
 Եգիպտոս
Ազգությունհայ
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ (1973)
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան (ավազանի անունով՝ Պետրոս Բերբերյան, հոկտեմբերի 25, 1937(1937-10-25), Ալեքսանդրիա, Եգիպտոս - նոյեմբերի 16, 2013(2013-11-16), Ալեքսանդրիա, Եգիպտոս ), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործիչ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։

Կրթություն

  • Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրիայի Հայկազյան վարժարանում։
  • 1947 թ. ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան և հաստատվել Լենինական քաղաքում։
  • 1955-1960 թթ. սովորել է Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և ավարտաճառ գրել Կոմիտաս վարդապետի հոգևոր անտիպ երգերի վերաբերյալ։
  • 1960-1962 թթ. սովորել է Զագորսկի հոգևոր ակադեմիայում։
  • 1963 թ. պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Ս. Ներսես Շնորհալու տաղերի եղանակները» թեմայով։
  • 1967-1968 թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Ժնևի ինստիտուտում։
  • 1968-1973 թթ. եղել է Լոնդոնի Արքայական քոլեջի ասպիրանտ, որն ավարտելով պաշտպանել է թեզ «Հայ ժողովրդի հարաբերությունները Անգլիկան եկեղեցու հետ 1850-1905 թթ.» թեմայով և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում։ Սովորել է նաև Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիայում

Հոգևոր ծառայությունը

  • 1962 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Արսեն։
  • 1968-1973 թթ. վարել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հոգևոր հովվի պաշտոնը։
  • 1973 թ. վերադառնալով Մայր Աթոռ՝ ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, ապա նույն թվականի հոկտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս։
  • 1973-1982 թթ. - Ս. Էջմիածնի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչի և դիվանապետի պաշտոնը։
  • 1982-1985 թթ. եղել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ։
  • 1985-1988 թթ. եղել է Շվեդիայի հոգևոր հովիվ։
  • 1990-1996 թթ. եղել է Գուգարաց թեմի առաջնորդ։
  • 1992 թ. ստացել է արքության տիտղոս։
  • 1996-1998 թթ. ծառայել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում։
  • 2010 թ. նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ հայաստանյան թեմերում և փոխառաջնորդություններում։
  • Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի անդամ, Շվեդիայի եկեղեցիների էկումենիկ Խորհրդի նախագահ, մասնակցել է միջազգային բազմաթիվ ժողովների։
  • Հեղինակ է բազմաթիվ ուսումնասիրությունների, պատմական ու երաժշտական դասագրքերի, հրապարակախոսական հոդվածների և այլ աշխատությունների, հոգևոր երգերի ու շարականների ձայնապնակների ու ձայնագրությունների։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյան
Listen to this article