Արսեն Հովհաննիսյան
հայ լրագրող, բանաստեղծ / From Wikipedia, the free encyclopedia
Արսեն Աբրահամի Հովհաննիսյան (1908, դեկտեմբերի 28 - 1945, ապրիլի 15), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն (այլ կիրառումներ)
Արսեն Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1908(1908-10-28) |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 15, 1945(1945-04-15) (36 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրանկֆուրտ, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Ծնվել է Քանաքեռ ավանում (այժմ՝ Երևանի շրջագծի մեջ)։ 1925-1927 թվականներին եղել է շրջանային պիոներ-հրահանգիչ։ 1927 թվականին մեկնել է Դոնի Ռոստով և ընդունվել տեղի մանկավարժական ուսումնարանը, որն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում։ 1938-1941 թվականներին աշխատել է Կրասնոդարի երկրամասում, նախ որպես դպրոցի տնօրեն, ապա՝ շրջսովետի գործկոմի նախագահ։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, զոհվել է 1945 թվականի ապրիլի 15-ին Ֆրանկֆուրտի մոտ։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, Կարմիր դրոշի շքանշանով։