Արսիանի լեռնաշղթա
լեռնաշղթա Վրաստանում և Թուրքիայում / From Wikipedia, the free encyclopedia
Արսիանի լեռնաշղթա (Արսյաց լեռներ[1], Արզիան[2], վրաց.՝ არსიანის ქედი, թուրքերեն՝ Yalnızçam Dağları), լեռնաշղթա Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսում։ Ձգվում է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք։ Երկարությունը մոտ 150 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3165 մ (Արսիան լեռ)։
Արսիանի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Վրաստան և Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Աջարիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Արդահանի մարզ և Արդվինի մարզ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3165 մետր |
Երկարություն | 150 կմ |
Մեծագույն գագաթ | Արսիան |
Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, տեղ-տեղ՝ հրաբխային ապարներից։ Արևմտյան մասը խիստ կտրտված է Ճորոխի վտակներով, արևելյան լանջերն աստիճանաբար ձուլվում են Արդահանի գոգավորությանը։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը՝ խստաշունչ ու ձնառատ, ամառը՝ զով, տարեկան տեղումները՝ 500-900 մմ։ Լանջերն անտառածածկ են, ավելի բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններ։
Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ չհաշված մի քանի փոքրիկ աղեղները, որ նա գոյացնում է իր կենտրոնական մասում։ Սկսվում է Աճարայի լեռներից և ձգվում հարավ մինչև Բաշքեյ սարահարթը, Կաղզվանի արևմտյան մասում։ Ունի բեկորային կառուցվածք, և կազմում է Պոնտական բեկորի արևելյան բարձրացած թևը։ Նրա արևելյան զառիթափ են, իսկ արևմտյանը՝ մեղմաթեք։ Մեծ մասամբ անտառապատ է։ Հյուսիսային հատվածը՝ Աճարայի լեռներից մինչև Ալաաբգար գագաթը կոչվում է Արսիանի լանջ, իսկ հարավայինը՝ Սողանլուղ[3]։