From Wikipedia, the free encyclopedia
Էվկլիդեսյան երկրաչափությունում արտագծյալ քառանկյուն է կոչվում այն ուռուցիկ քառանկյունը, որի բոլոր կողմերը կարող են շոշափել նույն շրջանագիծը։ Այս շրջանագիծը կոչվում է քառանկյանը ներգծված շրջանագիծ։ Արտագծյալ քառանկյունը արտագծյալ բազմանկյան մասնավոր դեպք է։ Ի տարբերություն եռանկյունների, ոչ բոլոր քառանկյուններին է հնարավոր ներգծել շրջանագիծ։ Ինչպես օրինակ ուղղանկյունը, որը քառակուսի չէ։
Արտագծյալ քառանկյան օրինակ են դելտոիդները, որոնց մեջ են մտնում շեղանկյունը և քառակուսին։ Արտագծյալ քառանկյան մասնավոր օրինակ է արտագծյալ սեղանը։
Արտագծյալ քառանկյան մեջ բոլոր չորս անկյունների կիսորդները հատվում են ներգծյալ շրջանագծի կենտրոնում։ Եթե ուռուցիկ քառանկյան բոլոր չորս անկյունների կիսորդները հատվում են մի կետում, ուրեմն այդ քառանկյունը արտագծյալ քառանկյուն է, իսկ հատմակ կետը՝ ներգծյալ շրջանակծի կենտրոնը[1]։
Ըստ Պիտոտի թեորեմի՝ արտագծյալ քառանկյան հանդիպակաց կողմերի գումարները հավասար են, որը նաև հավասար է քառանկյան կիսապարագծին․
Եթե ուռուցիկ քառանկյան մեջ ճիշտ է a + c = b + d հավասարումը, ուրեմն այն արտագծյալ քառանկյուն է[1][2] ։
Եթե ABCD ուռուցիկ քառանկյան (որը սեղան չէ) հանդիպակաց կողմերը հատվում են E և F կետերում, ուրեմն այդ քառանկյունը արտագծյալ է այն և միայն այն դեպքում, երբ[1]
կամ
ABCD ուռուցիկ քառանկյունը արտագծյալ է այն և միայն այն դեպքում, երբ ABC և ADC եռանկյունների ներգծած շրջանագծերը շոշափում են իրար[2] ։
1954 թվականին Այսիֆեսքուն ապացուցել է, որ ուռուցիկ քառանկյանը հնարավոր է ներգծել շրջանագիծ այն և միայն այն դեպքում, երբ[3]
Արտագծյալ քառանկյան K մակերեսը հավասար է՝
որտեղ s-ը քառանկյան կիսապարագիծն է, իսկ r-ը՝ ներգծված շրջանագծի շառավիղը։ Մակերեսը կարելի է հաշվել նաև այս բանաձևով[4]՝
որտեղ մակերեսը ներկայացվում է p, q անկյունագծերով և a, b, c, d կողմերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.