Արտակարգ իրավիճակ Արցախի Հանրապետությունում, COVID-19 համավարակով պայմանավորված հատուկ իրավական ռեժիմի հաստատում Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը։ Արտակարգ իրավիճակի պարետատան ղեկավարման համար պարետ է նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը[1][2]։

Չնայած մեկամսյա ժամկետով արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելուն, երկրում չի հետաձգվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը[3]։

Իրավական դրույթներ

Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում բացառապես Արցախի Հանրապետության սահմանադրության և «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրենքի հիման վրա[4]։ Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմը սահմանվում է նապագահի հրամաագրով։

Սահմանափակումներ

Արցախի Հանրապետության սահմանի բոլոր անցակետերում սահմանվել է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) հատուկ կարգ։ Անցակետով արգելվում է Արցախի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը բացառությամբ որոշ դեպքերի, որոնք սահմանվել են պարետի որոշմամբ։

Քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում և զորամասերում արգելվում են հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը։

Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև գործադուլները, հավաքները[5]։

Իրադարձություններ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.